16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչ է կատարվում անբաժան զույգի հետ. Ժամանակ

Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկ հրապարակված հարցազ­րույցին ի պատասխան, որում Քոչարյանը կրկին իր անհամա­ձայնությունն էր հայտնել սահ­մանադրական փոփոխություն­ներին, ՀՀԿ-ականների խոսքում «կարմիր թելի» նման անցնում է այն, որ Ռոբերտ Քոչարյանը մեղմացրել էր իր խոսքի տոնայ­նությունը:

Քոչարյանը նոյեմբեիի 14-ին հարցազրույց էր տվել գերմանական «Դոյչե Վելե» հեղինակավոր հեռուստաընկերությանը, որի որոշակի մանրամասներ երեկ հրապարակել էր Ռոբերտ Քոչա­րյանի ոչ պաշտոնական կայքը: Երկրորդ նախագահը կրկին իր անհամաձայնությունն էր հայտ­նել սահմանադրական փոփո­խություններին` ասելով, որ իր տպավորությամբ ստեղծվում է միակուսակցական համակարգ եւ «ղեկավարող, առաջնորդող» նոր ուժ ձեւավորելու մտադրու­թյուն կա:

ՀՀԿ-ականներն, ինչպես եւ սպասվում էր, իրենց անհամա­ձայնությունն են հայտնել Քոչա­րյանի հետ: Եվ ՀՀԿ Աժ խմբակ­ցության ղեկավարը, եւ ՀՀԿ խոս­նակը հայտարարելով, որ Քոչա­րյանը սխալվում է, ըստ էության արձանագրել են մի բան, որ նրա տոնայնությունը փոխվել է՝ ի տարբերություն նախորդ հար­ցազրույցի:

Նախորդ հարցազ­րույցը, որն, այսպես ասած, միհարցանի էր եւ վերաբերում էր զուտ սահմանադրական փոփո­խություններին, Քոչարյանն ունե­ցել էր հոկտեմբեր ամսին: Փոխվել է նրա տոնայնությու­նը, թե ոչ` երեւի այս պարագա­յում կարեւոր չէ, կարեւոր է ՀՀԿ-ականների գնահատականը, որ փոխվել է: Սրանով ՀՀԿ-ն ակն­հայտորեն փորձում է ցույց տալ կամ ակնարկել, որ Ռոբերտ Քո­չարյանը զիջել է դիրքերը նա­խորդ հարցազրույցի համե­մատ: Թե ինչի արդյունքում է զի­ջել, այնքան էլ պարզ չէ, համենայնդեպս ՀՀԿ-ականների ակ­նարկները երեւի թե ենթադրում են, որ Քոչարյանը զիջել է Սերժ Սարգսյանին:

Ի դեպ, հետաքրքրական է, որ Սերժ Սարգսյանն առ այսօր որե­ւէ կերպ ուղղակի արձագանք չի տվել Քոչարյանի եւ ոչ մի հար­ցազրույցի` ըստ ամենայնի փոր­ձելով ընդգծել, թե նրան չի հա­մարում իր անմիջական մրցա­կից կամ իր կափբրի գործիչ: Բա­ցառված չէ, որ Սարգսյանը որեւէ կերպ Քոչարյանի դիրքորոշմանն անդրադառնա հեռուստատե­սային հարցազրույցի միջոցով, որը, ըստ ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովի, կլինի հանրաք­վեից մի քանի օր առաջ, եւ որում կհնչեն Սարգսյանի տեսակետ ները սահմանադրական փոփո­խությունների վերաբերյալ:

Սա­կայն հասարակությանն, իհար­կե, ոչ թե փոփոխությունների, այլ Քոչարյանի վերաբերյալ Սերժ Սարգսյանի տեսակետներն են հետաքրքրում` հասկանալու հա­մար, թե ի վերջո ինչ է կատար­վում երբեմնի անբաժան թվա­ցող զույգի միջեւ, եւ արդյոք ներ­կայումս բաժանումն իրական է, թե թվացյալ կամ խաղարկվող:

Խնդիրն այն է, որ այս բաժա­նումը հանգեցրել է մի իրավի­ճակի, երբ Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը մի շարք կոմբինա­ցիաների միջոցով ներքաղա­քական կյանքը բերել են մի վի­ճակի, երբ դրա գլխավոր ինտ­րիգն, ըստ էության, մնացել են Սարգսյան-Քոչարյան հարաբե­րությունները:

Մի բան, որը գոնե 2008 թվականի նախագահա­կան ընտրություններից եւ հատ­կապես մարտի 1-ից հետո շատ դժվար էր պատկերացնել, սա­կայն դա այսօր, ըստ էության, իրողություն է, ըստ որում` ընդ­հանուր առմամբ տխուր իրողու­թյուն, քանի որ նման ինտրիգը խոսում է հայաստանյան հասարակական-քաղաքական մտքի սնանկության մասին:

Օրվա մյուս հրապարակումները` թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ