25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ահազանգ. 30 օր հացադուլի մեջ

«Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Մուշեղ Մխիթարյանը  արդեն 30  օր  է հացադուլ է անում:

Մուշեղ Մխիթարյանի փաստաբան՝ Մարինե Ֆարմանյանը  Henaran.am-ի  թղթակցի  հետ զրույցում հավաստեց, որ իր պաշտպանյալը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը.«Երկու օր առաջ եմ նրան տեսակցել ու առողջական վիճակը միջին էր, ես իհարկե իրեն հորդորում եմ, որ դա հարցի լուծում չի, բայց չի փոխում մտադրությունը և որոշել է չդադարեցնել հացադուլը» ,-նշեց Մխիթարյանի պաշտպանը:

Ավելի վաղ մեզ հետ զրույցում փաստաբանը ընդգծել էր. «Իմ  պաշտպանյալը իր կալանքը օրինական չի համարում : Այո, հացադուլ է հայտարարել: Ես տեսակցել եմ նրան, պահանջն արդարությանը հասնելուն ուղղված ինչ-որ գործողություն կատարելն է»:

Փաստաբանը նշեց, որ նախաքննությունը դեռ չի ավարտվել:

Հիշեցնենք, որ Մուշեղ Մխիթարյանը մեղադրվում է «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի սպանության մեջ: Մուշեղ Մխիթարյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ):

55c5b7ef0ede8_crop

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ