20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Շատ լավ զգացինք, որ ելույթ ունեցողներից մեկը կառավարությանն ասաց` ցտեսություն”. Գալուստ Սահակյան

“Իհարկե 35 հազար դրամով մարդիկ չեն կարող ապրել, իհարկե, որ ավելի բարձր աշխատավարձ լինի, մարդիկ ավելի լավ կապրեն, իհարկե, ստվերի դեմ կարող ենք ավելի ուժեղ պայքարել”,-այսօր “Նվազագույուն աշխատավարձի մասին” ՀՀ օրենքում փոփոխության նախագծի քննարկմանը, ներկայացնելով ԱԺ ՀՀԿ խմբակցության դիրքորոշումը , նշեց խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը :

Նրա խոսքով, այս  նախագիծը հնարավորություն է տալիս ընդդիմախոսներին , նորից վեր հանել այն ա, ինչ կա իրականության մեջ:

“Շատ լավ զգացինք, որ ելույթ ունեցողներից մեկը կառավարությանն ասաց` ցտեսություն”, որովհետեւ “ցտեսություն” նշանակում է միչեւ նոր հանդիպում: Սա կարոտ  արտահայտող բառ է”,-նշեց Գալուստ Սահակյանը` նկատի ունենալով ԱԺ ՀՅԴ խմբակցության  պատգամավոր Արծվիկ Մինասյանին, ով հայտարարել էր, որ եթե կառավարությունը ի վիճակի չէ 17 միլիարդ դրամ ստեղծել, որով հնարավոր կլինի իրագործել  նվազագույն աշխատավարձի մասին ՀՅԴ առաջարկած նախագիծը, այս կառավարությանը պետք է ցտեսություն ասել:

Գալուստ Սահակյանի ելույթին հաջորդեց հարակից զեկուցող, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի ելույթը, որը հարցի տնտեսական ու սոցիալական դիտարկումներից զատ, շեշտեց հետեւյալը.”Մարդ ուրիշ է, երբ ինքն է պահանջում, մարդիկ ուրիշ են, երբ իրենցից են պահանջում, ցավոք, մարդիկ իրենք իրենցից շատ ավելի քիչ են պահանջում”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ