19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վրաց պատրիարքի հայտարարությունը նոր սկանդալի առի՞թ

՛՛Սա առաջին դեպքը չէ, որ քննադատություններ են լինում: Այս դեպքի մեջ պետք է տեսնել մեծ քաղաքականության կոնտեքստը, և չառանձնացնել սա նախորդ դեպքերից: Ադրբեջանի հանրապետության առաջին իսկ օրերից դա անպակաս է եղել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը՝ մեկնաբանելով համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդի հայտարարությունը, որ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նա արել էր Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ:

՛՛Լեռնային Ղարաբաղը պատկանել և պատկանելու է Ադրբեջանին՛՛,-ասել է վրաց պատրիարքը:

Ըստ Մանասյանի՝ այստեղ հնարավոր է երեք տարբերակ:

Առաջին տարբերակով՝  վրաց պատրիարքը ոչ պաշտոնական կերպով նման բան ասել է՝ ենթադրելով, որ այդ խոսակցությունը կմնա իրենց մեջ: ՛՛Սակայն նա պետք է նկատի ունենար, որ Բաքուն ունի կեղծելու շնորհքը՛՛,-նկատեց քաղաքագետը:

Երկրորդ տարբերակով՝ Իլյա երկրորդը ասել է, սակայն զղջացել, և որոշել է հետ կանգնել իր խոսքից: ՛՛Բայց այստեղ վտանգ կա, կարող է Ալլահշուքյուրը ձայնագրություն ունենալ ու դա ևս նոր սկանդալի առիթ կդառնա՛՛,-բացատրեց Մանասյանը:

Երրորդ տարբերակի դեպքում պատրիարքը ոչինչ չի ասել և Ադրբեջանն է այս մասին կեղծ հայտարարություն արել:

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի խոսքով՝ պատրիարքը կարող էր նման բան ասած լինել:  ՛՛Վրաց հասարակությունն այդպես է մտածում, ենթադրում եմ, որ նա կարող էր ասած լինել: Սա վրացական մթնոլորտում տիրող մտայնությունն է Արցախի դեմ՛՛,-նշեց Կարապետյանը:

Ըստ բանախոսների՝ հայկական կողմն այս դեպքում պետք է տևական պայքար տանի:

 ՛՛Մենք ոչինչ չենք արել, որ Աբխազիայի, Օսեթիայի ու ԼՂՀ-ի խնդիրները ընկալվեն առանձին-առանձին: Չթողնենք, որ այդ մտայնության սահմաններում մնա, թե ԼՂՀ-ն նույնն է ինչ Աբխազիան, պետք է քարոզչական միջոցներով հեշտացնենք նաև վրացիների գործը, շատ ավելի հանգիստ տանենք այն քաղաքականությունը, ինչպես Ադրբեջանն է անում իր գործը, իսկ այս դեպքում պետք է հայտնաբերենք ստախոսին՛՛: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ