29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Աչքը կորցրած Մեսրոպն ու «աչքը» հանող ուսուցչուհին հանդիպել են

2e1468f1-bd62-4_1437206744

Սևանի բնակիչ, 8-րդ դասարանի աշակերտ Մեսրոպ Խաչատրյանը աչքը կորցրեց ուսուցչուհու բռնարարքի պատճառով: Մեսրոպի հարազատների խոսքով` երկաթյա կախիչով ուսուցչուհին բառացիորեն հանել է տղայի աչքը, դասի ժամանակ առանց հարցնելու ոտքի կանգնելու և կախիչին մոտենալու համար:

Այս մասին բազմիցս ահազանգել են Մեսրոպի ընտանիքն ու հարազատները: Հանցագործություն կատարած ուսուցչուհին շարունակում է աշխատել նույն դպրոցում: Այս հանգամանքը վրդովեցնում է հաշմանդամ դարձած տղայի ծնողներին:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Մեսրոպ Խաչատրյանի հորեղբայրը՝ Վահագն Խաչատրյանը տեղեկացրեց, որ դատավարությունը շարունակվում է, սակայն ամեն բան շարունակում է հակառակ որակավորում ստանալ:

«Դատարանը ամեն բան անում է, որ ապացուցվի, իբր երեխեն միամիտ վնասել է ինքն իրեն: Մեսրոպը ամբողջովին կորցրել է մեկ աչքի տեսողությունը, բայց ուսուցչուհին գալիս է դատարան ու առանց խղճի խայթի նայում է Մեսրոպին: Անմեղ գառի դեմք է ընդունում, ու նորմալ հոդվածի բացակայության պայմաններում չի կարող իրեն հասանելիք պատիժը ստանալ»,-ընդգծեց հորեղբայրը:

Նա նշեց, որ դատավարության ընթացքում ցուցմունքներ են տվել նաև Մեսրոպի դասընկերները, բայց քանի որ ուսուցչուհին շարունակում է դասավանդել նույն դպրոցում՝ կաշկանդված ցուցմունքներ են տալիս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ անզգուշությամբ մարմնական ծանր վնասվածք պատճառելու համար նախասահմանված քրեական օրենսգրքի 120 հոդվածի հատկանիշներով:

Մեսրոպ Խաչատրյանի շահերի պաշտպանը ընդգծել է, որ ուսուցչուհու նկատմամբ պետք է հարուցվեր քրեական գործ 112 հոդվածի 2-րդ մասով, որը իր մեջ դիտավորյալ ծանր վնասվածք պատճառելուն զուգահեռ խուլիգանության տարրեր է պարունակում: Մտահոգիչ է, պատանին մասամբ զրկվեց տեսողությունից:

Նշենք, որ քրեական օրենսգրքի 112 հոդվածը սահմանում է. Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնաuվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ oրգանի կամ oրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում` զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում` պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ