20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Աստվածաշունչը խոսում է յուրաքանչյուր սերնդի սրտի հետ. մեծերը` Աստծո մասին

«Մարդկային միտքը ինչ վերընթաց էլ ունենա, միևնույն է, Ավետարաններում արտացոլված վեհությունից և քրիստոնեության բարոյական մշակույթից վեր չի կարող բարձրանալ: Բոլոր չորս Ավետարաններն էլ, ըստ իս, անվերապահորեն արժանահավատ են, քանի որ դրանցում երևան է գալիս Քրիստոս անձի մեծության ցոլքը և այնպիսի կերպարանքով, որով միայն Աստվածությունը կարող էր արտահայտել Իրեն երկրի վրա: Եթե ինձ հարցնեն, թե քո անհատականությունը համաձա՞յն է արդյոք Նրան մատուցելու ակնածանք և երկրպագություն, ես կպատասխանեմ՝ անպայման: Ես խոնարհվում եմ Նրա առաջ՝ որպես բարոյականության բարձր սկզբունքի հայտնության:

Աստվածաշունչը խոսում է յուրաքանչյուր սերնդի սրտի հետ, իսկ ժողովրդի կենսունակությունը և ուժը չափվում են Աստվածաշնչի նկատմամբ ունեցած նրա վերաբերմունքով:

Այն մեծ հարգանքը և ակնածանքը, որ Աստվածաշնչի նկատմամբ տածում են այդքան ժողովուրդներ և սերունդներ, գնահատվում է հենց նրա իսկ սեփական արժանիքներով: Դա ազգային գիրք չէ, հրեա ժողովրդի գիրքը չէ միայն, այլ բոլոր ժողովուրդների գիրքն է: Նրանում գրառված պատմական անցքերը, որոնք մեկ ժողովրդի հետ կատարված պատմական անցքեր են, խորհրդապատկերում են յուրաքանչյուր քրիստոնյայի և ողջ Եկեղեցու՝ Քրիստոսի Եկեղեցու կյանքը: Դրանք տրված են մեզ բոլորիս փրկագնման ուսուցման համար: Աստվածաշունչը պատմությունը կապում էաշխարհի ստեղծման հետ և շարունակում է այն մինչև այս՝ մարդուն տրված սահմանափակ ժամանակաշրջանը: Աստվածաշունչը հավերժ կենդանի գիրք է, և քանի դեռ գոյություն ունի աշխարհը, ոչ ոք չի կարող  ասել. «Ես այն ծայրեծայր հասկանում եմ՝ իր բոլոր մանրամասնություններով»:

Որքան էլ բարձրանա կրթության մակարդակը, այնուամենայնիվ, Աստվածաշունչը, որպես դաստիարակության հիմք և զենք, ավելի մե՛ծ նշանակություն ձեռք կբերի իրապե՛ս իմաստուն մարդկանց ձեռքում»:

ԳՅՈԹԵ Յոհան Վոլֆգանգ Ֆոն – (1749-1832), գերմանացի բանաստեղծ, նոր ժամանակների գերմանական գրականության հիմնադիր, պետական գործիչ, մեծ մտածող և բնագետ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ