24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ծակ գրպանով 2 միլիոնանոց պորտֆել

Նախօրեին ԱԺ-ում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը օրենսդրական փաթեթ ներկայացրեց, որով առաջարկվում է, որ ԿԲ նախագահը ևս մեկ տեղակալ ունենա. «ԿԲ-ն ունի ըստ էության 1 տեղակալ, սա հակասում է կորպորատիվ կառավարման սկզբունքներին եւ թույլ չի տալիս ներկայացուցչական ֆունկցիաներ անել»,-պարզաբանեց ԿԲ նախագահը, ինչին արձագանքեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը.

«Ի՞նչ աշխատավարձով  եւ դա պետբյուջեի վրա ինչ է արժենալու: Դուք ասում եք՝ ներկայացուցչական ֆունկցիաները իրականացնելու համար եւս մի տեղակալ եք ուզում, ինչ մեքենա է ունենալու, ինչ է նստելու ժողովրդի ծակ գրպանի վրա»:

ԿԲ նախագահի երկրորդ տեղակալի նշանակման մասին քննարկումները տեղափոխվել են վիրտուալ տիրույթ. օգտատերերը մասնավորապես նշում են. «Հայաստանի 2016թ-ի բյուջեն աղքատիկ է, խղճուկ: Դրանում միջոցներ չկան թոշակառուի ու աշխատավորի համար, բայց ստեղծվում է ԿԲ փոխնախագահի հաստիք՝ ամսեկան 2 միլիոն դրամ աշխատավարձով: Ձենները տաք տեղից է դուրս գալիս»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ