23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչ կտա Սահմանադրությունը հաշմանդամություն ունեցող անձանց

«Հուլիսի 15-ին, երբ հրապարակվեցին Սահմանադրության փոփոխությունների նախագծի 1-7-րդ գլուխները, 83-րդ հոդվածում, այն է` Սոցիալական ապահովություն, նշվում էր, որ օրենքը սահմանում է յուրաքանչյուրի սոցիալական ապահովության իրավունքը՝ մանրամասնելով հատուկ դեպքեր։ Որևէ կերպ ամրագրված չէր հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ապահովության իրավունքը։

Սահամանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին ներկայացրեցինք առաջարկ, ամրագրելու այդ իրավունքը և արդեն վերջնական տարբերակում սահմանված է հաշմանդամություն ունեցող անձաց սոցիալական ապահովության իրավունքը»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության նախագահ Զարուհի Բաթոյանը` նկատելով, որ այս դրույթը թերևս միակն է եղել իրենց կողմից ներկայացված մի քանի առաջարկներից, որ դրական պատասխան է ստացել: Մնացածի մասով մերժում են ստացել:

Մեր հարցին, թե առաջարկվող սահմանադրության փոփոխված տարբերակով «Հաշմանդամություն ունեցող անձանց» իրավունքները մեկ քայլ առա՞ջ, թե՞ հետ են գնում, մեր զրուցակիցն արձագանքեց.

«Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ամրագրում է նաև տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակները: Նպատակներից մեկը «հաշմանդամության կանխարգելման, բուժման, հաշմանդամների առողջության վերականգնման ծրագրերի իրականացումը, հասարակական կյանքին հաշմանդամների մասնակցության խթանումն է»։

Մենք մի շարք առաջարկներ էինք ներկայացրել հանձնաժողովին, սակայն դրանք չընդունվեցին։ Այս կետով ամրագրված մոտեցումները հնացած են և ամենևին էլ մեկ քայլ առաջ չեն։ Ի՞նչ ասել է հաշմանդամության բուժում, երբ հաշմանդամությունը փոխազդեցության հետևանք է, որը ի հայտ է գալիս առողջական խնդիրներ ունեցող մարդկանց և վերաբերմունքի և շրջապատի սահմանափակումների միջև։

Այս դեպքում, կարելի է ենթադրել, որ Սահմանադրությամբ ցանկանում են ամրագրել հաշմանդամության բժշկական մոդելը, ինչը ոչ միշտ է ճիշտ և արդյունավետ՝ հատկապես իրավունքի ոլորտում։ Այս մոդելի հետևանքն է «հաշմանդամ» բառի կիրառումը որպես գոյական, մենք առաջարկել էինք կիրառել «հաշմանդամություն ունեցող անձ» եզրը, որը դարձյալ ուշադրության չի արժանացել»։

Հաշմանդամությունը անձի հատկանիշը չէ, որը կարելի է նույնացնել անձի հետ։ Այս կապակցությամբ` Զարուհին նշեց, որ սույն դրույթը կարող էր այլ տեսք ունենալ՝ օրինակ պետության քաղաքականության հիմնական նպատակ կարող էր սահմանվել հաշմանդամություն ունեցող անձանց` լիարժեքորեն և հավասարապես մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից օգտվելու աջակցությունը, պաշտպանությունը և ապահովումը։

Շարունակելի

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ