25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կրակոցներ Կոտայքի մարզում. 3 զոհ․ Shamshyan.com

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Անհայտ անձը կամ անձինք Հանքավանի Տաք ջուր հատվածում կրակոցներ են արձակել Nissan Teana մակնիշի 21 VA 777 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների` կա 3 զոհ: Այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օօպերատիվ խումբը` վարչության պետ Սերոբ Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ` վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ:

Երևանից ժամանել են նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության աշխատակիցները` վարչության պետի 1-ին տեղակալ Սամվել Ասատրյանի և 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Դեպքի վայրում են գտնվում նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ, ով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, մեկնել է հիվանդանոց` մի քանի քննիչների և ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցների հետ: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ սպանվածներից 2-ը հարազատ եղբայրներ են: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ