29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Օգնեք, աղաչում եմ, ես հղի եմ»

unnamed

Փարիզում օրերս տեղի ունեցած ահաբեկչությունն իր դաժանությամբ ցնցեց բոլորին։ Այն կորածանեց 100-ավոր մարդկանց ճակատագրեր։ Աշխատանքից հոգնած ֆրանսիացիները ուրբաթ երեկոյան գնացել էին ռոք-համերգի, ֆուտբոլ դիտելու ռեստորան ու բար, սակայն նրանց հանգիստը խաթարվեց, փոխարենը Փարիզն արյունով լցվեց ․․․

153 մարդ մահացավ, բայց եղան հրաշքով փրկվածներ, գրում է Super.ru-ն։ Ահաբեկչական ակտերի հաջորդ օրը հուզիչ պատմության մասին հայտնի դարձավ լրատվամիջոցներում։ Europe1-ի լրագրողը պատմում է մարդկանց մասին, ովքեր սարսափահար փախչում էին «Բատակլան» համերգասրահից, որտեղ ահաբեկիչները նրանց պատանդ էին պահում։ Նրանք, ովքեր ողջ էին, փորձում էին մահացածների դիերը հանել սրահից։ Հենց այդ պահին լրագրողը նկատեց մի կնոջ, ով կախվել էր պատուհանից՝ փորձելով փախչել ահաբեկիչներից ու լաց լինելով գոռում էր՝ Օգնեք, աղաչում եմ, ես հղի եմ , օգնեք ինձ․․․

Երիտասարդ կինը սարսափելի րոպեներ անցկացրեց՝ պատուհանից կախված, սարսափելով թե ահաբեկիչներից, որ հանկարծ վրա կհասնեն, թե ներքեւ ընկնելուց։ Նրան օգնության հասավ մեկ այլ կին ու իջեցրեց հղի կնոջը․․․

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ