29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Ոչ»-ի կողմնակիցները հոգու խորքում «այո» են

aragac-axoyan-600x447

ԱԺ ԲՀԿ խմբակցության փաստացի անդամ Արագած Ախոյանը համոզված է` «Այո և ոչ» ռեալիթի շոուի երկու բևեռներին հավասար հնարավորություններ են ընձեռված: Henaran.am-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ հետևում է շոուին և հասկացել է, որ բոլորին տրվում է խոսելու և արտահայտվելու հավասար իրավունք:

«Առանց մոնտաժելու ուղիղ եթեր է գնում, ինքներդ որոշեք` «այո» քվեարկել, թե «ոչ»: Այստեղ այլ հարց կա. մեկն ավելի շատ ասելիք ունի, քան մյուսը: Ես նկատել եմ, որ «այո»-ի կողմնակիցներն ավելի հիմնավորված են ապացուցում իրենց ասածը, քան «ոչ»-ի կողմնակիցները: Միգուցե դեմ լինելու շատ ավելի արգումենտներ կան, սակայն չեն կարողանում հիմնավորել»,- մեկնաբանեց պատգամավորը` շեշտելով, որ շատ հարցերում, երբ «ոչ»-ի կողմնակիցները «ոչ» են ասում, հոգու խորքում «այո» են:

Արագած Ախոյանն անկեղծացավ` մեծ սիրով կմասնակցեր այդ քարոզարշավին, սակայն իրեն չեն հրավիրել: Մեր առաջարկին, թե պատգամավորը կարող է ինքն առաջարկել իր մասնակցությունը` պատագամավորն արձագանքեց, թե «ինքնաառաջադրմամբ չի ուզում», սակայն պատրաստ է իր ընտրատարածքում «այո»-ի քարոզարշավը համապատասխան ձևով ծավալել:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ