19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Եվրատեսիլը» ճակատագրական դարձավ․ Պատրիկ Ֆիորի․ հայտնի հայերը շարքից /ֆոտո/

Պատրիկ Ֆիորին՝  Պատրիկ Ժան-Ֆրանսուա Շուշայանը, հայտնի է ոչ միայն Ֆրանսիայում, որտեղ ապրում եւ ստեղծագործում է, այլեւ պատմական հայրենիքում՝ Հայաստանում։

Պատրիկ Ֆիորին ծնվել է 1969 թ. սեպտեմբերի 23-ին Մարսելում, իսկ այնուհետև ծնողները տեղափոխել են Կորսիկա։ Հայրը հայազգի Ժակ Շուշայանն է, իսկ մայրը կորսիկուհի է։ Պատրիկը եղել է ինտերնացիոնալ ընտանիքի երկրորդ  երեխան, ընտանիքում եղել է հինգ երեխա։ Ֆիորին խոստովանում է, որ իր գործունեության սկզբում ընտանիքում մշտապես փողի խնդիր է եղել, և ծնողները ստիպված են եղել շատ աշխատել, որպեսզի ապահովեն երեխաներին։ Ինքը նույնպես կատարել է տարբեր աշխատանքներ, որպեսզի ինչ-որ կերպ օգնի հարազատներին՝ փորձելով իր ուժերը որպես պիցցայի վաճառող, էլեկտրիկ, դեկորատոր։ Ֆիորին նշում է.

«Ինչքան ես ինձ հիշում եմ, այնքան ես շրջապատված եմ եղել երաժշտությամբ։ Երբ ես փոքր էի, իմ քույրերը երգում էին շուրջս և ինձ երգով օրոր ասում։ Մեզ մոտ բոլորն են երգում, նույնիսկ՝ հայրս, որը, չնայած իր աղետալի ձայնին, ստեղծագործում և հնարում էր»:

Արդեն հինգ տարեկանում նա իր մեջ հայտնաբերում է երաժշտության և երգի հանդեպ տաղանդ, որոնք սկսում է զարգացնել՝ երազելով դառնալ երգիչ։ 1981 թվականին 12-ամյա Պատրիկը մասնակցում է իր առաջին երաժշտական կատակերգությանը՝  «La legende des Santonniers»։ Երբ Պատրիկը հայտնվում է պրոֆեսիոնալ բեմում, հասկանում է, որ երաժշտոթյունը իր կոչումն է։ Նա մասնակցում է բազմաթիվ մրցույթների, որտեղ հաճախ հաղթում է, ինչն էլ ապացուցում է նրա ծնողներին, որ իրենց որդին անհերքելի  տաղանդ ունի։

Պատրիկ Ֆիորիի առաջին ձայնագրությունը կատարել է 1985 թվականին, երբ դուրս է գալիս նրա  «Stephanie» և  «Dans ton regard» սինգլերը, իսկ մեկ տարի անց հայտնվում է  «Le coeur a fleur d’amour»-ը։ Իր առաջին մրցանակը Պատրիկը ստացել է՝ Լեոն Զիտրոնի  «Les habits du dimanche» մասնակցելով։ Երիտասարդ երգչի տաղանդը ճանաչում են մասնագետները, նա շարունակում է մասնակցել տարբեր մրցույթների։  1992 թվականին Պիրենեյան թերակղզում նա մասնակցում է  «Les francophonies» մրցույթին և հաղթում  «Au fil de l’eau» երգով։

1993 թվականին մայիսի 13-ին Իռլանդիայի Դուբլին քաղաքում  Պատրիկը մասնակցում է նրա համար ճակատագրական դարձած «Եվրատեսիլ» մրցույթին, որտեղ ներկայացնում է Ֆրանսիան «Mama Corsica» երգով։ Մասնակից 25 երկրների մեջ նա զբաղեցնում է չորրորդ տեղը։

1997 թվականի գարնանը Պատրիկը պայմանագիր է կնքում  Sony Music France-ի հետ։

Էդդի Մարնին Պատրիկին ներկայացնում է Լյուկ Պլամոնդոնին, ով առաջին լսումներից հետո նրան հաստատում է Ֆեբայի դերում իր նոր Notre-Dame de Paris մյուզիքլում: 1998 թվականի սեպտեմբերի 18-ին Պատրիկը խաղում է Ֆեբայի դերը Փարիիզի Կոնգրեսսների Պալատում: Մյուզիքլի  հաջողությունը Ֆիորիին փառքի գագաթնակետին է հասցնում, բոլոր հեռուստատեսային նախագծերը ցանկանում էին նրան տեսնել իրենց եթերում: Արդեն 1999 թվականին Պատրիկը Notre-Dame թատերախմբի հետ շրջագայության է մեկնում Բելգիա, Շվեյցարիա և Կանադա: Եվ հենց նույն 1999 թվականին մասնակցում է ամենամյա բարեգործական «Les Enfoires» շոուին, ինչպես նաև մասնակցում է Դիսնեյի «Mulan» մուլտֆիլմի ֆրանսիական տարբերակի և «Le Prince d’Egypte» Dreamworks LCC ձայնագրություններին:

2005 թվականի սեպտեմբերի 26-ին թողարկվում է նոր «Si on chantait plus fort» ալբոմը, որտեղ Պատրիկը շարունակում է համագործակցությունը իր հեղինակներ՝ Ժան Ժակ Գոլդմանի, Ժյուլի Զենատիի, Բեռնար դի Դոմենիկոյի հետ:  2006 թվականին սկսում է նոր շրջագայությունը, որը տևում է գրեթե երկու տարի:

2009 թվականին տեղի են ունենում այլ կարևոր իրադարձություններ ինչպես մասնագիտական ոլորտում՝ Ֆիորին և նրա երգչախումբը հաղթում են «Երգչախմբերի մրցամարտ»  մրցույթում, այնպես էլ անձնական կյանքում՝ ծնվում է նրա առաջնեկը՝ Սևանը։

kinopoisk.ru

kinopoisk.ru

800full-patrick-fiori

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ