29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Առավել կխստացվի

10

Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 59  վարչական արձանագրություն է կազմվել: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Հանձնարարվել է խստացնել վերահսկողությունն արգելված վայրերում ինչպես  կենցաղային, այնպես էլ շինարարական աղբ թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ:

Մայրաքաղաքի վարչական շրջաններում  շարունակվում են  կրծողների դեմ պայքարի միջոցառումները:  Զեկուցվել է, որ դեռատիզացիոն աշխատանքների շրջանակում հատուկ դեղանյութերով մշակվել են բազմաբնակարան շենքերի աղբախցերը, շքամուտքերի տարածքներն ու խնդրահարույց հատվածները: Ոչ բավարար գնահատելով կատարվող աշխատանքները, քաղաքապետը հանձնարարել է վարչական շրջանների ղեկավարներին այս հարցում լինել  առավել խիստ և պահանջկոտ ծառայությունը մատուցող ընկերությունների նկատմամբ:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ