28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

«Պրիստիժնի» սուպերմարկետի բորբոսնած բոմբոներկան

Սուպերմարկետներից մեկում գնեցի շոկոլադե տուփ: Գինն էլ համեստ լրագրողիս աշխատավարձի համար բավական թանկ` մոտ 15 հազար դրամ: Բայց այ քեզ փորձանք` շոկոլադները բորբոսնած էին: Ավելին, դրանք դեռ պիտանիության ժամկետում էին: Պատկերացնում եք, ինչ կլիներ, եթե այդ տուփը որոշեի ինչ-որ մեկին նվիրել:

Այնպես որ, սիրելի ընթերցող, եթե այս օրերին Ձեր հյուրերն էլ նման շոկոլադներ բերեն, չվիրավորվեք, նրանք մեղավոր չեն` գնված է «պրեստիժնի» սուպերմարկետից, ժամկետն էլ` անխախտ:

Փոխարենը … դարձյալ երկար բարակ մտքեր գրելու ցանկությունս նախատոնական տրամադրությունս կփչացնի: Մանավանդ որ մեծ հաշվով դրանից ոչինչ չի փոխվելու: Առայժմ բավարարվենք նրանով, որ «բոմբոներկան» սրտանց են նվիրում, բայց դե ինչ իմանաս՝ փակ տուփում ինչ կա:

Պարզապես զգուշացեք, որքան էլ Նոր տարվա «բոմբոներկան» կոմիքսների թեմա լինի, Ամանորին դեռեւս նախընտրելի է «քաղցրով» հյուր գնալ: Այս դեպքում, սակայն տնից տուն «բոմբոներկայի» ուղեւորությունը դեռ փառք է:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ