29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Վաշտի հրամանատարը կրակել ու մահացու վիրավորել է դիրքի ավագին. Ժամանակ

d3e9c443cae94207352f1693a93c1b4b

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է զինծառայողներ Տարոն Գ.-ի, Սերյոժա Կ.-ի, Շիրազ Գ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ:

Ըստ մեղադրանքի՝ 26-ամյա վաշտի հրամանատար, կոչումով ավագ լեյտենանտ Տարոն Գ.-ն 2015 թվականի փետրվարի 10-ին ստուգում կատարելու նպատակով գնացել է մարտական դիրք:

Այնտեղ ստուգում կատարելու փոխարեն, խախտելով մարտական հերթապահություն կրելու կանոնները, նույն դիրքի ավագ, դասակի հրամանատար, կոչումով ավագ լեյտենանտ Տիգրան Ս.-ի հետ Տարոնն օգտագործել է ոգելից խմիչք:

Այնուհետև, ժամը 19-ն անց 55-ի սահմաններում ավագ լեյտենանտ Տարոնը անհարկի լիցքավորել է Տիգրանին ամրակցված ինքնաձիգը և կրակահերթ է արձակել, ինչի հետևանքով  ավագ լեյտենանտ Տիգրան Ս.-ն ստացել է հրազենային գնդակային վիրավորում և հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Տարոն Գ.-ն արգելանքի տակ է առնվել 2015 թվականի փետրվարի 11-ից:

20-ամյա ժամկետային զինծառայող, ջոկի հրամանատար, կոչումով սերժանտ Սերյոժա Կ.-ն և  20-ամյա ժամկետային զինծառայող, շարքային Շիրազ Գ.-ն այդ նույն օրը՝ փետրվարի 10-ին, ժամը 20-ի սահմաններում նույն դիրքում դեպի չեզոք գոտի են նետել ու ոչնչացրել  11 հատ փամփուշտներ:

Ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալներն իրենց մեղավոր են ճանաչել և միջնորդել են գործը քննել արագացված կարգով:

Տուժողի իրավահաջորդը քաղհայցի պահանջ չի ներկայացրել, չի առարկել արագացված կարգի կիրառման դեմ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ