18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ժողովուրդն ուզում է իմանալ

Henaran.am-ը, անդրադառնալով երեխաների իրավունքների մասին օրենքների փոփոխությանը և վերաշարադրմանը՝ Սահամադրական բարեփոխումների համատեքստում,  երեկ մի հրապարակում էր ներակայացրել, որտեղ վեր էր հանվում բավական կարևոր մի դրույթ: Ըստ որի՝ վտանգվում է հայկական ավանդական ընտանիքի մոդելը:

Վերոնշյալ հրապարակման մեջ նշված էր, որ եթե համառոտ ներկայացնելու լիենք առաջարկվող նոր սահամանադրության  37-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը, ապա այսպիսի բան դուրս կգա. «Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը», որը «հաշվի է առնվում»: «Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:» Իսկ 3-րդ կետն արդեն ասում է, որ եթե ծնողների հետ կանոնավոր հարաբերությունն ու շփումը «հակասում է երեխայի շահերին», ապա դատարանի որոշմամբ այդ իրավունքը կարող է բացառվել: Իսկ ո՞րն է երեխայի շահը, և ո՞վ է որոշելու դա»:

Հարցի առնչությամբ  Henaran.am-ը զրուցել է ԱՀԹ առաջնորդանիստ եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց. «Եթե անկեղծ լինեմ, ապա ես բավարար չափով չեմ ուսումնասիրել Ձեր մատնանշած հարցը, որ կարողանամ հստակ պատասխան տալ: Եվ թե ինչ կարող է լինել սահմանադրության ընդունումից հետո, կդժվարանամ ասել, որվհետև ծանոթ չեմ թեմային: Եկեղեցին, իհարկե, կարևորում է ընտանիքի դերը երեխայի դաստիարակության հարցում և երեխայի դաստիարակության համար առաջին պատասխանատուն նրա ծնողին է համարում»:

Տեր Եսային հավելեց սակայն, որ շատ դեպքերում էլ ավելի լավ կլիներ, որ երեխայի դաստիարակության հարցը միայն ծնողին չպատկաներ, որովհետև բազմաթիվ ծնողներ ոչ միայն ճիշտ չեն դաստիարակում իրենց զավակներին, այլև անուշադիր են իրենց իսկ որդիների ոչ միայն դաստիարակության, այլ նաև կյանքի ու ապագայի հանդեպ:

Henaran.am-ը՝ առաջնորդվելով խմբագրություն դիմած քրիստոնյաների խնդրանքով, փորձեց մեկնաբանություն ստանալ Մայր Աթոռից՝ ինչպիսի՞ն է ազգային եկեղեցու տեսակետը առաջարկվող Սահմանադրության վերաբերյալ, ինչպե՞ս պետք է քվեարկի քրիստոնյա հոտը, ո՞րն է հոգևոր իշխանության ժողովրդին ուղղված ուղերձն այս հարցում: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից մինչ այժմ տեղեկատվություն ստանալ չի հաջողվել՝ ամենատարբեր պատճառաբանություններով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ