28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ի՞նչն է հայկական կողմերի զոհերի պատճառը

arm144363584110

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն  այսօր «Հենարան» մամուլի ակումբում կարծիք հայտնեց, որ ԵԽԽՎ-ն նեղացած է Հայաստանից` «Ռուսաստանի հետ կապված խնդիրներով»: Արդյունքում ԼՂ-ի վերաբերյալ այս կառույցում շրջանառվող հակահայկական զեկույցով ԵԽԽՎ-ն փորձեց «Հայաստանին տեղը դնել»:

«ԵԽԽՎ-ում ընդունված հակահայկական զեկույցը դիվանագիտության խոշոր պարտություն է: Մեծ քաղաքանության մեջ չի կարելի որևէ մանրուք աչքաթող անել: Յուրաքանչյուր նմանատիպ փաստաթղթի ավելանալով՝ քանակը կարող է որակական փոփոխության բերել: Սա հայկական դիվանագիտության խոշոր պարտությունն է»:

Ըստ Կարապետյանի՝ Լավրովի այցից հետո Մինսկի խմբի համանախագահների բավականին կոշտ հայտարարությունը, որը փաստացի Բաքվին էր ուղղված, հենց այդ հանդիպման արդյունք էր.

«Լավրովն, ըստ էության, ասաց, որ եթե մեր պատճառով եք տուժել, կգնանք կպայմանավորվենք, որ ԵԽԽՎ զեկույցը որևէ ազդեցություն չունենա Ղարաբաղի վրա: Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը ցույց է տալիս, որ աշխարհի ուժեղները հակամարտության կարգավորումը կապում են «ստատուս քվոյի» հետ»:

Ադրբեջանի սահմանային ակտիվացումները, մասնավորապես հայկական կողմերի զոհերը Կարապետյանը կապում է հենց այդ զարգացումների հետ: Վերջինս համոզմունք հայտնեց, որ Հայաստանի համար կարևոր խնդիր այնուամենայնիվ լուծվեց՝ համատեղ հակաօդային պաշտպանության համաձայնագիր ունեցանք Ռուսաստանի հետ:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ