25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ազգին սիրող տղա էր». Սողոմոն Քոչարյանին հուղարկավորեցին Եռաբլուրում /վիդեո/

Ցմահ ազատազրկման դատապարտված, 21 տարի անազատության մեջ գտնվող և հիվանդության պատճառով օրերս ազատություն ստացած հետախույզ Սողոմոն Քոչարյանին այսօր՝ նոյեմբերի 11-ին, հուղարկավորեցին Եռաբլուրում: Նա ցանկություն էր հայտնել, որ իրեն հուղարկավորեն զինվորականի հագուստով. այդպես էլ արվեց: Նախկին հետախույզի հուղարկավորությանը ներկա էին հարազատները, ընտանիքի անդամները, մարտական ընկերները:

Մորեղբայրը՝ Անաստաս Զախարյանը պատմեց, որ դեռ մանկուց Սողոմոնը հայրենիքին նվիրված զավակ է եղել. «Միշտ էլ հայրենիքի մասին է մտածել, առանց հայրենիքի իր կյանքը չէր պատկերացնում, ազգին սիրող տղա էր»:

Հիշեցնենք, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշում է կայացրել, համաձայն որի` իրանահպատակ ադրբեջանցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված, ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանը հիվանդության հիմքով վաղաժամ ազատ արձակվեց:

Նա մահապատժի էր դատապարտվել 1995-ին` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուն Հայաստանում սպանելու համար, սակայն հետո պատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկման։ Քոչարյանի կինը մահացել է ծանր հիվանդությունից, աղջիկը 18 տարեկանում ինքնասպան է եղել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ