20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

« … ու ստիպված հատում ես հոծ գիծը` այն «սուրբ» գիծը»

«Փողոցների չարաբաստիկ կարմիր գծերը, աղբամանները կարծես հատուկ գծանշվում, տեղադրվում են այնպիսի վայրերում, որպեսզի միայն խոչընդոտեն երթևեկությանը: Նրանք, որոնք մեքենա են վարում, կհիշեն կամ արդեն այսուհետ կնկատեն իմ ասածն ու անշուշտ կհաստատեն …

Կարմիր գծերը հաճախ գծանշվում են մինչև խաչմերուկների հատման վայրը, հնարավորություն չտալով խաչմերուկին մոտենալիս վերադասավորվել կայանված մեքենաների պատճառով, ու ստիպված հատում ես շարքերի միջանկյալ հոծ գիծը` այն «սուրբ» գիծը, որին անվադողի նույնիսկ փոքր իսկ շփման դեպքում շատ հաճախ տուգանվում ես:
Իսկ աղբարկղերը հաճախ տեղադրվում են խաչմերուկներում, անցումներում, նրանց հարող հատվածներում, շրջադարձերի թույլատրված հատվածների դեմ դիմաց, որով խոչընդոտում են երթևեկությանը, ստեղծում վթարային իրավիճակներ և խցանումներ…

Հաճախ դրանք տեղադրելիս հաշվի չեն առնվում նաև պատմական հուշարձանի, վարչական շենքի նշանակությունը, տվյալ վայրի գեղագիտական ու անցորդների երթևեկության պահանջները: Համապատասխան ընկերությունները գծանշելիս, աղբարկղերը տեղադրելիս պարտադիր պետք է այն համաձայնեցնեն ճանապարհային ոստիկանության, մայրաքաղաքի վարչական շրջանների, քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների հետ, որի դեպքում հաստատ կբացառվեին նման երևույթները:  Հուսանք, որ այսուհետ այդպես էլ կարվի …»:

Ռոբերտ Մելքոնյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ