19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Կարգին Հայկո»-ի սահմանադրական ճակատը

«Ընդդեմ տրանսպորտի թանկացման», «Ընդդեմ էլեկտերէներգայի թանկացման» հանրային սոցիալական ընդվզումների ժամանակ որոշ մտավորականներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ կանգնեցին ցուցարարների կողքին : Henaran.am-ը ակտիվիստ, դերասան Հայկ Մարությանին (Կարգին Հայկո) հարցրեց` ո՞ր ճակատում է այս անգամ, և քանի որ հիմնականում ընդդեմ իշխանության է հանդես գալիս, արդյո՞ք պատրաստվում է միանալ «Ոչ»-ի ճակատին: Պարզվում է` նա դեռևս չի կողմնորոշվել.

«Ես բազմիցս նշել եմ, որ երբ ուսումնասիրում եմ տվյալ շարժումը, իմանում եմ` ինչի՞ համար է շարժումը, և եթե գտնում եմ, որ այդ շարժումով, թեկուզ մի փոքր քայլով, առաջ կգնա մեր Հայաստանը, կզարգանա երկիրը, պետությունը, ես միշտ, անկախ համոզմունքից, թե ով է կազմակերպում դա, ինչի համար է կազմակերպում, պայքարում եմ: Եթե Հայաստանին օգուտ է, ես սատարում եմ: Էնպես որ` այդ հարցին կարող եմ ընդհանրական պատասխանել: Եթե ես գտնում եմ, որ այդ շարժումն ինչ-որ լավ բան անելու է, բնականաբար մեծ ջանք եմ գործադրում, որ այդ շարժումն իրականանա:

Ուղղակի նոր եմ ավարտել նկարահանումները` ֆիլմի հետ կապված, բնականաբար այդ ամբողջ անցուդարձից հետ եմ մնացել, որը շատ կարճ ժամականահատվածում հետ կբերեմ: Չնայած այստեղ մեկ այլ հանգամանք էլ կա . բացակայելու եմ երկրից որոշ ժամանակով: Բայց ինտերնետով կտեսնեմ կուսումնասիրեմ: Կարող է ֆիզկիապես այստեղ չլինեմ , բայց իմ խոսքով, վստահաբար կաջակցեմ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ