19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հանրային խորհուրդը վատ չի աշխատել

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ամփոփելով անցնող տարին հայտարարեց, որ Հանրային խորհուրդը ոչ միայն անդրադառնում է հնչեղություն ստացած հարցերին, այլ նաեւ բազմաթիվ դեպքերում ինքն է բարձրաձայնում  շատ հարցերի մասին՝ փորձելով լուծում գտնել:

Նրա խոսքով խնդիրների հետ միասին՝ Հայաստանում դրական տեղաշարժեր կան:

 Հայաստանում արդարության պակաս է, արդարադատության համակարգի ոչ մաքուր աշխատանք եւ  ոչ արդար ընտրություններ կան, փոքր եւ միջին բիզնեսի մրցակցության պակաս կա: Բայց սրանք կարող են լուծվել, եթե ձեւավորվի քաղաքացիական հասարակություն: Մաշտոցի պուրակ, Թռչկան եւ այլ խնդիրներ, ըստ Վազգեն Մանուկյանի չեն լուծվել միայն ՀԿ-ի ոլորտի ճնշման ներքո: Այստեղ իր դերակատարումն է ունեցել նաեւ Հանրային խորհուրդը:

 

 Հանրային խորհուրդը անդրադարձել է նաեւ այնպիսի հարցերի, որոնք հասարկական հնչեղություն չեն ստացել; Մասնավորապես  աջակցել են  կանխելու մարդու հյուսվածքների եւ օրգանների փոխպատվաստման հարցը օրինականացնելուն, դեմ են եղել սուրոգատ մայրերի հարցին, չնայած որ Հայաստանում օրենքը գործում է։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ