28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանը հիասթափված է այսօրվա քաղաքական դաշտից /վիդեո/

Քաղաքացիական ակտիվության փայլուն  օրինակներ, քաղաքական վերելքներ ու վայրէջքներ, խորհրդարանական թեժ պայքար, ձեռքբերումներ, բացթողումներ, ինչու չէ նաեւ՝ հիասթափություններ… Անցնող տարին հարուստ էր  իրադարձություններով, որոնք  Henaran.am-ը դեռ կամփոփի, իսկ մինչ այդ 2012-ը գնահատում են քաղաքական ու հասարակական գործիչները: 

Մեր ամանօրյա շարքն սկսում ենք ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ կարճ զրույցով:

Հովիկ Աբրահամյանին խնդրեցինք անդրադառնալ այս տարվա ձեռքբերումներին,բացթողումներին ու հաղթանակներին, եթե կարելի է այդպես որակել: ՛՛Ես իմ աշխատանքային գործունեության ընթացքում մշտապես մտածել եմ, որ կարող  էի ավելին անել, իսկ ակնհայտ բացթողումներ չունեմ, բայց գնահատում եմ, որ ավելին կարող էի անել պետության, Ազգային Ժողովի եւ ազգի համար՛՛,-մեզ հետ զրույցում բացթողումներից այսպես խոսեց ԱԺ նախագահը:

 Հովիկ Աբրահամյանն ասաց, որ երկրում ընթացող գործընթացների վերաբերյալ չի օգտագործում ՛՛հաղթանակ՛՛ բառը, նախընտրում է ՛՛արձանագրել  հաջողությունը՛՛:

ԱԺ նախագահից հետաքրքրվեցինք, անցնող  տարում եղե՞լ է դեպք կամ իրադարձություն, որը կարելի է համարել տարվա հիասթափությունը: ՛՛Այսօրվա քաղաքական դաշտը՛՛,-լակոնիկ պատասխանեց Հովիկ Աբրահամյանը:

 2013 թվականի համար ՀՀ ԱԺ նախագահն առաջին հերթին ցանկանում է, որ էլ ավելի ամրապնդվի Հայաստանի եւ ԼՂՀ  անվտանգությունը, ինչը Հովիկ Աբրահամյանն ամենակարեւորն է համարում:

՛՛Ես ցանկանում եմ նաեւ, որ մենք  կարողանանք 2013 թվականին կազմակերպել արդար, թափանցիկ ընտրություններ եւ համարում եմ, որ մեզ տրված է պատմական շանս, որ կարողանանք ժողովրդի վստահությունը վերականգնել ընտրությունների արդյունքների եւ ընտրական գործընթացների նկատմամբ՛՛,-եզրափակեց Աբրահամյանը՝ Henaran.am-ին ներկայացնելով իր ակնկալիքները գալիք տարվանից :

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ