25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նորաձևության ցուցադրություն Երևանում. մոդելների մեջ հաշմանդամներ կան /ֆոտո, վիդեո/

Այսօր Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում ՛՛Նորաձևության ճանապարհ՝ երկխոսություն սահմանների խաչմերուկում՛՛ ծրագրի շրջանակներում Բրիտանական խորհուրդը կազմակերպել էր նորաձևության ներառական ցուցադրություն:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ սա շատ կարևոր է ոչ միայն Երևանի, այլև Հայաստանի նորաձևության ապագայի համար: ՛՛Բրիտանական խորհրդի նպատակն է խրախուսել միջմշակութային հաղորադկցությունը, այս անգամ ընտրվել է նորաձևությունը, ընտրվել են հինգ հարյուր դիզայներներ, ում աշխատանքը ներկայացվել է տարբեր եկրներում՛՛,-ասաց Սարիբեկյանը:

Նախքան ցուցադրության սկիզբը Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը նշեց, որ Երևանն այսօր դառնում է նորաձև քաղաք: ՛՛Ուրախ եմ, որ ժամանակակից արվեստի թանգարանը, որ չուներ այս տեսակը, նորաձևության ցուցադրության հնարավորություն կունենա՛՛,-ասաց՝քաղաքապետի անունից ողջունելով բոլոր ներկաներին:

Հավելենք, որ ՛՛Նորաձևության ճանապարհ՛՛ ծրագրի շրջանակում հայ և եվրոպացի նկարիչ-մոդելավորողների համագործակցության արդյունքում յուրօրինակ հավաքածուն Բրիտանական խորհուրդը նվիրեց Ժամանակակից արվեստի թանգարանին: Առաջին անգամ նորաձևության ցուցադրությանը մասնակցեցին նաև հաշմանդամություն ունեցող մոդելները: Քսան հագուստից բաղկացած հավաքածուի երկու զգեստը կրում էին Անահիտ Վարդանյանն ու Քրիստինե Փիրուզյանը: 

Ցուցադրությունը համեմված էր նաև հայ և ծրագրին մասնակից եվրապական երկրների՝ Միացյալ Թագավորության, Դանիայի, Գերմանիայի, Չեխիայի ու Ռումինիայի մշակութային տարրերով: Հենց այդ երաժշտությունների ներքո ներկայացվեցին հագուստները:

Այս ծրագիրը մեկնարկել է 2010 թվականին: Ծրագիրը համաֆինասավորում եմ Ռվրամիությունը՝ Մշակույթի հիմնադրամի միջոցով, Եվրոպական մշակութային  հիմնադրամը և ծրագրի կազմակերպիչները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ