28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Նատալի Պորտմանն ամենաեկամտաբեր դերասանուհին է հռչակվել

image_13957

Դերասանուհի Նատալի Պորտմանը գլխավորել է ամենաեկամտաբեր հոլիվուդյան աստղերի ցանկը: Նրան վճարած հոնորարների  յուրաքանչյուր դոլարը ֆիլմի ստեղծողներին 42,7 դոլար է բերել: 

Նման արդյունքի Պորտմանը հասել է հիմնականում “Սեւ կարապ” ֆիլմի կոմերցիոն հաջողության շնորհիվ, որտեղ նա գլխավոր դերում է նկարահանվել: “Սեւ կարապ”-ի ստեղծման վրա 13 մլն դոլար է ծախսվել, իսկ համաշխարհային կինովարձույթում ֆիլմը 329 մլն է վաստակել: Պորտմանի մասնակցությամբ եւս մեկ ֆիլմ` “Ավելին, քան սեքս”-ը, կինովարձույթում 150 մլն է հավաքել` 25 մլն բյուջեով: 

2-րդ տեղում Քրիստեն Ստուարտն է` “Մթնշաղ” կինոսագայում գլխավոր դերակատարման շնորհիվ: Ստյուարտին վճարած յուրաքանչյուր դոլար ֆիլմի ստեղծողներին 40,6 դոլար է վերադարձրել: 

3-րդ տեղում Շայա Լաբեֆն է, ով իրեն վճարած յուրաքանչյուր դոլարի դիմաց 35,8 դոլար է վերադարձնում: Այս ցանկում հայտնվել Լաբեֆին օգնեց “Տրանսֆորմերները” ֆիլմը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ