23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱՄՆ-ի 41-րդ նախագահը մահվան շեմին է հայտնվել

ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի ինքնազգացողությունը նախօրեին կտրուկ վատացել էր, նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժին: Ծննդյան տոները նախկին նախագահը չի կարողացել անցկացնել ընտանիքի հետ, հաղորդում է  “Эхо Москвы”  ռադիոկայանը: 

Բժիշկների տվյալներով` վերջին օրերին Բուշն անընդհատ բարձր ջերմություն ունի, սակայն նա գիտակից վիճակում է գտնվում: Նախկին նախագահի կողքին են ընտանիքի անդամները եւ հարազատները: 

Բուշին հիվանդանոց են տեղափոխել նոյեմբերի 23-ին բրոնխիտի պատճառով: Բժիշկները նախատեսում էին նրան դուրս գրել դեկտեմբերի սկզբին, սակայն դանդաղ ապաքինման պատճառով դա հնարավոր չեղավ: 

88-ամյա նախկին նախագահը տառապում է շնչառական ուղիների հիվանդություններից, ինչպես նաեւ փարքինսոնիզմի տեսակներից մեկից: 

Ջորջ Բուշ ավագն զբաղեցրել է ԱՄՆ նախագահի պաշտոնը 1989-1993-ին: Նրա կառավարման օրոք են տեղի ունեցել ռազմական գործողությունները Պանամայում եւ Պարսից ծոցում, Բեռլինյան պատի անկումը 1989-ին, ԽՍՀՄ-ի փլուզումը: Նա Ջորջ Բուշ կրտսերի հայրն է, ով ղեկավարել է ԱՄՆ-ը 2001-2009-ը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ