25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Զարուհի Փոստանջյանը շնորհավորել է 3 նախագահներին

Այսօր տեղի ունեցավ “Ժառանգություն” խմբակցության տարեվերջյան մամլո ասուլիսը: Խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Թեւան Պողոսյանը ամփոփեցին 5-րդ գումարման 1-ին եւ 2-րդ նստաշրջանների Ազգային ժողովի եւ խմբակցության աշխատանքներն անցնող տարում՝ արձանագրելով եւ´ հաջողությունները, եւ´ ձախողումները:

Թեւան Պողոսյանը դրական գնահատեց Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունը եւ ԱԺ փոքրամասնության կողմից արտահերթ նիստ հրավիրելու հաջողված փորձը:

Զ. Փոստանջյանը անդրադարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին՝ քննադատելով եւ իր անհամաձայնությունը հայտնելով հնչեցված մտքերի հետ: Այդ առիթով նա մեջբերեց նաեւ ՀՀ ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի՝ շուրջ 20 տարի առաջ հնչեցրած խոսքերը.

“Սա Հայաստանն է եւ վերջ… Ոչ ոք չի կարող ասել, որ սա Հայաստանը չէ, ոչ ոք իրավունք չունի սա վաճառքի դնել, փոխանակման դնել, հանձնման դնել, ինչպես նաեւ մնացած հայոց հողերը: Ոչ մի տեսակի գաղափար չի կարող արդարացնել Շահումյանի, Գետաշենի, Արցախի հանձնումը…”:

Փոստանջյանը մասնավորապես նշեց, որ այն «հնոտիքից», որի մասին խոսում է հանրապետության նախագահն իր ելույթում, իսկապես պետք է ազատվենք՝ ասպարեզը թողնելով նոր սերնդին:

Նա տեղեկացրեց նաեւ, որ գալիք տոների առթիվ շնորհավորական նամակ է ուղարկել ՀՀ երեք նախագահներին: Բացիկի վրա պատկերված է Լուկաս Վան Վալկեն Բորգի հայտնի գործը՝ Բաբելոնի կիսաքանդ աշտարակը, որն ունի հետեւյալ խորհուրդը. ՀՀ երեք նախագահներն էլ իրենց մասնակցությունն են ունեցել աշտարակի՝ ներկայիս արատավոր բուրգի կառուցման գործում, որն սկիզբ առավ 1995-ին՝ Սահմանադրության պարտադրմամբ, իսկ 1996-ին ստացավ ինստիտուցիոնալ բնույթ: Շնորհավորանքն ուներ հետեւյալ բովանդակությունը.

“Հարգելի (Լեւոն Տեր Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան),

Մաղթում եւ հորդորում եմ հեռանալ ժպիտով եւ ոչ արյամբ, մնալ բարով, բայց ոչ չարությամբ:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

 

Զարուհի Փոստանջյան

ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ