25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Տարվա ամենաազդեցիկ հայ քաղաքական գործիչները

2012 թվականի ամենաազդեցիկ քաղաքական գործիչը, ըստ ”Սոցիոմետր” անկախ սոցոլոգիական կենտրոնի անցկացված սոցիալական հարցումների, գործող նախագահ Սերժ Սարգսյանն է: Այս մասին այսօր ”Հենարան” ակումբում ասաց սոցիոլոգը: Սերժ Սարգսյանից հետո ամենաազդեցիկ գործիչը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է: Ազդեցիկների եռյակը եզրափակում է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

4-րդ և 5-րդ հորիզոնականներում են ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը և ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նրանց էլ հաջորդում են ”Ժառանգության” ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը և ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Ադիբեկյանը ներկայացրեց նաև հարցվողների` կառավարության և վարչապետի գործունեությանը տրված գնահատականները: Դրանց համաձայն` 49.8 տոկոսը վարչապետ Տիգրան Սարգսյանի ու կառավարության գործունեությունը դրական է գնահատում. նրանցից 18.2 տոկոսը` ավելի շուտ դրական է համարում, իսկ 31.6 տոկոսը` տանելի: Հարցվողների 30 տոկոսը այն գնահատել է ավելի շուտ բացասական, իսկ 21.2-ը ընդհանրապես չի պատասխանել հարցերին: 

Հարցումների ընթացքում, Ադիբեկյանի տեղեկացմամբ, պարզվել է նաև, որ Ծառուկյանի չառաջադրվելը չի ազդել նրա ազդեցիկության վարկանիշի վրա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ