19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թանաքոտելն անգրագետների համար է

Ազգային ժողովում մեկնարկել է նույնականացման քարտերին վերաբերող օրինագծի երկրորդ ընթերցումը: Հիշեցնենք, հոկտեմբերի 29-ին 81 կողմ, 16 դեմ և 14 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն ընդունեց  Ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը։

Օրենքներում առաջարկվող փոփոխություններով քաղաքացիներին հնարավորություն կտրվի ընտրություն կատարել նաև նույնականացման քարտերով: Հենց այս հնարավորությունն էլ նախագիծը դարձնում է խոցելի` ընդդիմությունն ու քաղաքագիտական-հասարակական շրջանակները մատնանշում են այս օրենքով տողատակում առկա դրույթը` հանրաքվեին կրկնակի քվեարկության հնարավորություն տվող վտանգավոր սողանցքը:

Օրինագծի ընդդիմախոսների հիմնական մտահոգությունն այն է, որ ՀՀ-ում միայն նույնականացման քարտ ունեցող մոտ 182 հազար քաղաքացիների քվեարկությունը որևէ կերպ չի վերահսկվելու, ինչը, ըստ իրենց` հղի է ընտրակեղծիքների վտանգով:

Նախագծի համահեղինակ և հիմնական զեկուցող Հովհաննես Սահակյանը նշեց, որ ընդունվել է առաջարկը ըստ որի`  ընտրացուցակում նույնականացման քարտով քվեարկողների անվան դիմաց պետք է նշվի, որ նրանք ընտրելու են նույնականացման քարտով: Ընտրատեղամասերում առանձին կնշվի, թե քանի ընտրող է քարտերով քվեարկել:

Մատները թանաքոտելու առաջարկի վերաբերյալ. Սահակյանն ասաց` մերժվել է: Պատճառը, ըստ պատգամավորի` այն է, որ այդ մեթոդը «հետադիմական և հետամնաց է»: Ըստ Սահակյանի՝ մատների թանաքոտման պրակտիկան օգտագործվում է Աղֆանստանում, որտեղ բնակչության 70 տոկոսն անգրագետ է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ