25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեքսիկական սերիալների հայազգի մաչոն․ Օսվալդո Ռիոս․ հայտնի հայերը շարքից /ֆոտո/

Մեքսիկական սերիալների աստղ Օսվալդո Ռիոսը հայ հեռուստադիտողին հայտնի է հատկապես  «Կասսանդրա», «Բլանկոյի այրին» սերիալներից։ Սակայն քչերը գիտեն, որ նա ծագումով հայ է։

Օսվալդո Ռիոսը՝  Օսվալդո Ռիոս Ալոնսո ծնվել է 1960 թվականի հոկտեմբերի 25-ին Պուերտո Ռիկոյի Կարոլինա քաղաքում։ Ծագումով հայ դերասանը կարիերան սկսել է որպես երգիչ և կիթառահար, հանդես է եկել Պուերտո Ռիկայի  մի շարք երաժշտական խմբերում։

Համալսարանում ուսումնասիրել է հոգեբանություն։ Ավարտելով համալսարանը՝ աշխատել է մանկական հոգեբան։ Այնուհետև մտել է մոդելային բիզնես, որն էլ հենց բացել է էկրանի դռները Օսվալդո Ռիոսի առջև։ 1990  թվականից նկարահանվել է Պուերտո Ռիկայի, Վենեսուելայի, Կոլումբիայի, Մեքսիկայի և այլ երկրների հեռուստատեսային ընկերությունների սերիալներում։

Նրա ամենահայտնի դերը  «Կասսանդրա» սերիալում կատարած Իգնասիո Կոնտրերասի դերն է։ 1992 թվականին   «Այն լողափում» նովելի ռեժիսոր Գրասիո Դ՛Անջելոն և սցենարիստ Դելիա Ֆիալլոն հրավիրում են Օսվալդո Ռիոսին նկարահանվելու իրենց նոր նախագծում՝ «Կասսանդրա» սերիալում։ Ռիոսի և Կորայմա Տորրեսի դուետը այնքան է դուր գալիս հանդիսատեսին, որ նրանց մասնակցությամբ այս օճառային օպերան հայտնվում է Գինեսի Ռեկորդների գրքում՝ որպես ամենաշատ լեզուներով թարգմանված շոու։

1993 թվականին նա նկարահանվում է  վենեսուելական   «Երեք ճակատագիր» սերիալում, որը ցուցադրում են ԱՄՆ-ում իսպանալեզու  Telemundo ալիքով։ 1996 թվականին նա խաղում է Իոլանդա Մոնգեյի հետ կոլումբիական «Բլանկոյի այրին» սերիալում, որը բարձր վարկանիշ է ձեռք բերում Իսպանիայում, Ինդոնեզիայում, Թայվանում և այլ երկրներում։

1996 թվականին դերասանը երեք ամիս անցկացնում է Պուերտո Ռիկոյի բանտում այն բանից հետո, երբ նրա նախկին ընկերուհի Դեյզի Աննետ Սանտյագոն նրան մեղադրում է ընտանեկան բռնության մեջ։ Ռիոսին ձերբակալում են Մայամիում  «Ըմբոստհրեշտակ» հեռուստանովելի նկարահանման ժամանակ։ Նրա հաջորդ աշխատանքը կոլումբիական  «Ռաուզան» սերիալում, որը եթեր է դուրս գալիս  2000 թվականին, բարձր գնահատականի է արժանանում քննադատների կողմից և արժանանում բազմաթիվ մրցանակների  տարբեր երկրներում։ Զուգահեռաբար Ռիոսը սկսում է նկարահանվել  մեքսիկական Televisa հեռուստահսկայի «Գրկիր ինձ ամուր» սերիալում։

2002 թվականին դերասանը նկարահանվում է   «Վայրի կատու» սերիալում։ 2004-2005 թվականներին նա հանդես է գալիս  «Մայամիի հատուկ ջոկատ» սերիալում։  2006-ին Օսվալդո Ռիոսը նկարահանվում է Պուերտո Ռիկոյում  Telemundo ալիքի «Ճանապարհ» ֆիլմում և  «Որոշում» սերիալում։

2007 թվականին Օսվալդո Ռիոսը ստանում է գլխավոր հերոսի հոր դերը կոլումբիական «Զորրո․ Սուսեր և վարդ» սերիալում։  2008 թվականին դերասանը նկարահանվում է Մեքսիկայում   «Երդում» հեռուստանովելում Նատալյա Ստրեյնարդի հետ։  2009 թվականին Օսվալդո Ռիոսը ստանում է  ազնվազարմ նավաստի Խուան դե Դիոսի դերըմեքսիկական «Վայրի սիրտ» նովելում։  2010 թվականին հաջողությամբ հեռուստաեթեր է դուրս գալիս «Սիրո տրիումֆ» սերիալը, որտեղ Ռիոսը նկարահանվում է Վիկտորիա Ռուֆֆոյի հետ։

1986 թվականի փետրվարին  Օսվալդո Ռիոսը ամուսնանում է դերասանուհի Սուլլի Դիասի հետ, նույն թվականի դեկտեմբերին նրանք ամուսնալուծվում են։ Նրա երկրորդ կինն է դառնում լրագրող Կարմեն Դոմինիսկին։ 1990  թվականին նա դերասանին որդի է պարգևում, բայց նրանք ևս ամուսնալուծվում են։

2000 թվականի հուլիսին Օսվալդո Ռիոսը ամուսնանում է երրորդ անգամ․ նրա ընտրյալ է դառնում դերասանուհի Ջերալդին Ֆերնանդեսը։  2001 թվականին ծնվում էնրանց որդին։  2004 թվականին փլուզվում է դերասանի երրորդ ամուսնությունը։

2006 թվականի սեպտեմբերին մամուլը հայտարարում է, որ «Որոշում» սերիալի նկարահանման հրապարակում Օսվալդո Ռիոսը սիրավեպ է ունեցել  գործընկերուհի Իվելին Խիրոյի հետ։

2009 թվականին Օսվալդո Ռիոսը և մարզուհի Կասսիանա Ռոսսոն որդի են ունենում։  Օսվալդոն նաև սիրավեպ է ունեցել այն ժամանակ դեռևս սկսնակ երգչուհի Շակիրայի հետ։

Աղբյուր՝ People.am

600full-osvaldo-rios jpm4M 034538070-big osvaldo-rios-i-shakira osvaldo_rios_tn_01_ampliacion LaViudaBlanco

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ