20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կոնգրեսը բոյկոտո՞ւմ է. Հրապարակ

Հայ ազգային կոնգրեսի գրասենյակում երեկ քաղխորհրդի նիստ է տեղի ունեցել, որտեղ նիստի մասնակիցնեիը քննարկել են նախագահի ընտրություններին մասնակցության իրենց ձեւաչափը: Քաղխորհրդի նիստում որոշում է ընդունվել, որը, ըստ Լեւոն Զուրաբյանի, որոշակի կոնսուլտացիաներից հետո կհրապարակվի այսօր: Սակայն “Հրապարակ”-ին հաջողվեց պարզել, որ Կոնգրեսում քննարկումների արդյունքում հանգել են բոյկոտի տարբերակին: Եվ եթե մինչեւ վաղը փոփոխություններ չլինեն, չի բացառվում, որ Կոնգրեսը հայտարարի ընտրությունները բոյկոտելու եւ որեւէ մեկի թեկնածությունը չպաշտպանելու մասին: 

Քաղխորհրդի անդամ, “Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանից թերթը փորձեց պարզել, եթե ՀԱԿ-ն ընտրի բոյկոտի տարբերակը, հնարավո՞ր է իրենք էլ դուրս գան ՀԱԿ-ի կազմից եւ պաշտպանեն Հրանտ Բագրատյանի թեկնածությունը: Մակեյանն ասաց, որ Բագրատյանին կամ որեւէ այլ թեկնածուի սատարել-չսատարելու հարցն իրենք կքննարկեն հունվարի կեսին կայանալիք իրենց կուսակցության քաղխորհրդի նիստում եւ հիմա որոշակի ոչինչ ասել չեն կարող: 

Ի դեպ, ՀԱԿ-ի երեկվա քաղխորհրդի նիստին Մակեյանը, ինչպես նաեւ “Քրիստոնեաժողովրդական վերածնունդ” կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանը չեն մասնակցել: “Ժողովրդավարական հայրենիք”-ից մասնակցել է կուսակցության փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանը, ով, Մակեյանի խոսքով, ներկայացված նախագծին հիմնականում կողմ է արտահայտվել: Սակայն երեկվա ներկայացվածը, Մակեյանի պնդմամբ, վերջնական որոշումը չի եղել: Ավարտուն տեսքով որոշումը կհրապարակվի այսօր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ