25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

11-ամյա աղջիկը հղիացել է

Պրիմորյեում քրեական գործ է հարուցվել բռնաբարության հատկանիշով։ Հիվանդանոց է տեղափոխվել 11-ամյա մի աղջիկ, ով, պարզվել է, հղի է, սակայն պտուղը մահացած է։ Ինչպես պարզվել է, աղջկան բռնաբարել են, իսկ թե ով, առայժմ պարզ չէ, գրում է PrimaMedia.ru-ն։

Տեղական զլմ-ներում, սակայն, տեղեկատվություն է տարածվել, որ աղջկան բռնաբարել է հարազատ հայրը, ով այժմ փախուստի է դիմել։ Այս տեղեկությունը, սակայն, ոստիկանությունում ոչ հերքել են, ոչ հաստատել։

Հայտնի է, որ աղջիկն ապրել է 35-ամյա հոր հետ, ով նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ