24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փոխհատուցում կտրվի Տուլայի վթարից տուժածներին և զոհերի հարազատներին

Տուլայում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհվածների հարազատները կստանան մեկ միլիոն դրամ, իսկ, ահա, տուժածներին կվճարվի մինչև մեկ միլիոն դրամ գումար: Այդ մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Նախարարը նշեց, որ փոխհատուցման վերջնական չափը այսօր կհստակեցվի:

Խոսելով վթարի պատճառների մասին՝ նախարարը տեղեկացրեց, որ քննությունը դեռ ընթանում է, քննության ավարտից հետո «շատ բաներ պարզ կդառնան»: Անդրադառնալով տուժածների առողջական վիճակին՝ նախարարը նշեց, որ վիրավորներից միայն մեկն է գտնվում ծանր վիճակում, մնացածների վիճակը գնահատվում է կայուն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ