20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԼՂՀ ԱԳ նախարարն ամփոփեց տարին

Դեկտեմբերի 26-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության շենքում տեղի ունեցավ ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կարեն Միրզոյանի մամուլի ասուլիսը, որին մասնակցում էին տեղի և հավատարմագրված արտասահմանյան լրագրողներ:

 

Մամուլի ասուլիսը նվիրված էր նախարարի պաշտոնավարման 100 օրվան և 2012 թվականի արդյունքներին:

 

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը որպես անցնող տարվա կարևորագույն քաղաքական իրադարձություն նշեց հուլիսին կայացած նախագահական ընտրությունները, որոնք, նրա խոսքերով, դարձել են պետականաշինության գործընթացի կարևոր փուլ և հանրապետության հետևողական ժողովրդավարական զարգացման հավաստում, ինչը նշվել է նաև միջազգային դիտորդական առաքելությունների կողմից:

 

Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ` նախարարն ափսոսանքով արձանագրեց լուրջ առաջընթացի բացակայությունը, որի գլխավոր պատճառը պաշտոնական Բաքվի ապակառուցողական դիրքորոշումն է, ինչը գործնականում բանակցային գործընթացը տանում է դեպի փակուղի: Այդ համատեքստում Կարեն Միրզոյանը նշեց դավադիր մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում ներում շնորհելու և հերոսացնելու փաստը:

 

Նախարարը ղարաբաղյան դիվանագիտության գլխավոր խնդիր անվանեց ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով և ԼՂՀ միջազգային ճանաչումը: Կարեն Միրզոյանը սպառիչ պատասխաններ տվեց լրագրողների տարաբնույթ հարցերին, որոնք, մասնավորպաես, վերաբերում էին ղարաբաղյան կարգավորման արդի փուլին և նրա վրա գլոբալ ու տարածաշրջանային հիմնախնդիրների ազդեցությանը, արտերկորւմ ԼՂՀ  ներկայացուցչությունների գործունեությանը, զանազան մարդասիրական հարցերի, որոնք ծագել են ԼՂՀ դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով: Կարեն Միրզոյանը նշեց, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համատեքստում առկա բոլոր հարցերը պահանջում են համալիր, փաթեթային լուծում:

 

Հանդիպման ավարտին ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց ԶԼՄ-ների հետ մշտական համագործակցության կարևորությունը:

 

 

 

                                   

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ