25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նա գնաց եւ իր տեղը ոչ մեկին չթողեց

Այս 20 տարիների ընթացքում ՀՀ հիմնադիր նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող էր իրեն փոխարինողներ ”աճեցնել”, բայց չարեց: Այսօր Henaran.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ”Սոցիոմետր” սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը:

”Այս քսան տարիներին կարող էր  իրեն փոխարինող գոնե 3-4 դեմք աճեցնել, բայց նա փորձեց մինչեւ վերջին պահը մնալ անփոխարինելի: Նա գնաց եւ իր տեղը ոչ մեկին չթողեց: Դա մեծ հարված է հասցնում ընդդիմությանը, որը փաստորեն զրկվում է առաջնորդի դիրքերին հավակնող գործչից,-կարծում է սոցիոլոգը,-Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից սենդափոխություն չապահովելը պայմանավորված է այսպես ասած ”հայկական սինդրոմով”:

”Հայը երբ հասնում է մի մակարդակի, աշխատում է ոչ մեկին մոտ չթողնել եւ պահել ավելի ցածր հեռավորության վրա, որ ինքը լինի անփոխարինելի եւ միշտ գնահատված: Սա է խնդիրը”,-Henaran.am-ի  հետ զրույցում շարունակեց  Ահարոն Ադիբեկյանը` հավելելով, որ հենց սրանով է պայմանավորված, որ մենք , օրինակ` չունենք փիլիսոփայական կամ գիտական դպրոցներ, բայց ունենք անհատ գիտնականներ:

Սերնդափոխության խնդիրը լուծելու համար, ըսսծտ սոցիոլոգի, բավականին լուրջ աշխատանք պետք է տարվեր` ապահովվեր ներքին ժողովրդավարություն, քաղաքական ուժի անդամները պետք  է լինեին ազատ ու հավակնոտ, նրանց համար պետք է աճելու եւ կայանալու պայմաններ ստեղծվեին: 

Մեր դիտարկմանը, թե որպես ՀԱԿ առաջնորդի փոխանորդ նշվում են, օրինակ` Նիկոլ Փաշինյանը կամ Լեւոն Զուրաբյանը, Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց.”Նրանցից մեկն ընդամենը մամլո քարտուղարն է, մյուսը` աջակցող կողմ: Առանձին վերցրած, Զուրաբյանը ոչինչ է, Փաշինյանը ոչինչ է: Նրանք միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ կարող են առանձնանալ, նրանք խարիզմատիկ դեմքեր չեն: Այդ առումով Լեւոն Տեր-Պետրոսյանը առանձնանում է, նա խարիզմա ունի եւ դրանով է սահմանվում նրա վերելքը քաղաքական Օլիմպոսում”:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ