20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Խիստ նկատողություն

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել ԿԳՆ ներքին աուդիտի կոմիտեի նիստը, որի օրակարգում ընդգրկված էին ներքին աուդիտի 2015 թվականի տարեկան ծրագրով նախատեսված, ՀՀ ԿԳՆ ենթակայությամբ գործող  5 կազմակերպություններում իրականցված  աուդիտորական ուսումնասիրությունների հաշվետվությունները: Այս մասին հայտնում է ԿԳՆ լրատվական ծառայությունը:

Նիստում ներկայացվել են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ,  Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոց,  Հրաձգության հանրապետական մարզադպրոց, Երևանի Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան  ՊՈԱԿ-ներում կատարված  աուդիտի ընթացքում հայտնաբերված բացթողումներն ու թերությունները:

Նիստին ներկան են եղել նաև նշված ՊՈԱԿ-ների ղեկավարները: Քննարկման արդյունքում ներքին աուդիտի կոմիտեի նիստում որոշվել է առաջարկել ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանին կիրառել կարգապահական տույժ/ խիստ նկատողություն/  Երևանի Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ  և Հրաձգության հանրապետական մարզադպրոց ՊՈԱԿ-ների տնօրենների նկատմամբ, ինչպես նաև զգուշացնել մնացած կազմակերպությունների ղեկավարներին՝  ձեռնարկել համապատասխան քայլեր արձանագրված թերացումները շտկելու և բացառելու ուղղությամբ:

Շեշտվել է, որ նույն թերացումները հետագայում կրկնվելու դեպքում՝  կկիրառվեն ավելի խիստ  կարգապահական տույժեր: Ներքին աուդիտի վարչությանը  հանձնարարվել է պարբերաբար ուսումնասիրել արձանագրված թերությունների շտկման ընթացքը և զեկուցել նախարարին:Նիստի ընթացքում քննարկվել է նաև ներքին աուդիտի կոմիտեի նախորդ նիստի ընթացքում քննարկված հաշվետվությունների ու հանձնարարականների կատարողականը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ