20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նոր տվյալներ` տուժածների առողջական վիճակի վերաբերյալ

Առաջատար մասնագետների հետ բազմաթիվ խորհրդակցություններից  հետո Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած Կիրեևսկի  բժշկական կենտրոնում բուժում ստացող հիվանդներից մեկը, որն ունի բազմաբեկորային լուրջ վնասվածքներ ելնելով տեղափոխման հետ կապված ռիսկերից բուժումը կշարունակի  ոչ թե Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտում, այլ Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում: Այս մասին տեղեկանում ենք առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:

Տուլայից հիվանդի ռեանիմոբիլով տեղափոխման  աշխատանքները կազմակերպվել են  Տուլայում ՀՀ առողջապահության նախարարի  հանձնարարությամբ իր տեղակալ Գագիկ Միրիջանյանի ղեկավարությամբ ձևավորված  աշխատանքային խմբի կողմից, որի կազմում ընդգրկված են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության,  ՌԴ-ում ՀՀ դեսպանատան, Տուլայի հայ համայնքի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները:

Տեղեկացնենք  նաև, որ վթարից տուժած` նոյեմբերի 7-ի լուսադեմին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների հետևանքով մահացած, 68-ամյա կնոջ աճյունը տեղափոխվել է Երեւան Տուլայի հայ համայնքի անմիջական մասնակցությամբ նոյեմբերի 8-ին,  Մոսկվայի «Դոմոդեդովո օդանավակայանից»:

Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում բուժում ստացող  հիվանդներից մեկը` հարազատների ցանկությամբ արդեն  տեղափոխվել է  Բուրդենկոյի անվան  զինվորական կլինիկական հոսպիտալ:

Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում բուժվող տուժածներից երկուսը`   առողջացումով դուրս են գրվել: Այս պահի դրությամբ բուժումը Տուլայում  շարունակում է  հինգ հիվանդ: Նրանց առողջական վիճակը կայունացել է, առկա է դրական տեղաշարժ: Վերակենդանացման բաժանմունքում գտնվող բազմաթիվ կոտրվածքներ ունեցող երեք հիվանդներից մեկն անջատվել է արհեստական շնչառության սարքից, ինքնուրույն է շնչում: Մեկ այլ հիվանդի նոյեմբերի 9-ին  կկատարվի կոնքի ոսկրերի  և անրակի վիրահատություն:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից շարունակվում են համակարգվել Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիների բուժօգնության և  Հայաստան տեղափոխման աշխատանքները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ