28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Մահացել է Սողոմոն Քոչարյանը

4711571406884516

Երեկ երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է ցմահ բանտարկյալ, Արցախյան ազատամարտի մասնակից, 2-րդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանը, ով 20 տարվա ազատազրկումից հետո հոկտեմբերի 22–ին դատարանի որոշմամբ պատժի հետագա կրումից ազատված արձակվեց։

Սողոմոն Քոչարյանը գտնվում էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Սրտաբանական բաժանմունքում:

Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հոկտեմբերի 22-ին, Սողոմոն Քոչարյանին հիվանդության հիմքով պատժի հետագա կրումից  ազատելու որոշում է կայացրել: Քոչարյանը պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ էր, տառապում էր սրտի իշեմիկ հիվանդությամբ։

Սողոմոն Քոչարյանը մահապատժի է դատապարտվել 1995թ.՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուն Հայաստանում սպանելու համար, սակայն հետո պատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ