24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բեքհեմները հանգստանում են Մալդիվներում

Բեքհեմների ընտանիքը Սուրբ ծնունդը դիմավորել է Մալդիվյան կղզիներում: Այնտեղ էլ աստղային ծնողները եւ նրանց 4 երեխաները կանցկացնեն արձակուրդները: 

Լուրեր են շրջում, որ Դեյվիդ Բեքհեմն ընտրել է կղզիների ամենաթանկ հյուրանոցը: Կնոջ եւ երեխաների հետ հանգիստը ֆուտբոլիստի վրա մի կլորիկ գումար է արժեցել: Ասում են, որ Դեյվիդը մեկ ու կես միլիոն դոլար է ծախսել: Չնայած, նրա աշխատավարձի չափը հաշվի առնելով, դա ընդամենը “մեկ կաթիլ է ծովի մեջ”:

Աստղային ընտանիքի հանգիստը 11 օր  կտեւի: Այդ ողջ ընթացքում Դեյվիդը եւ Վիկտորյան  մտադիր են պառկել լողափին, “SPA” կենտրոններ հաճախել, թենիս խաղալ եւ ամեն կերպ հանգստանալ մեծ քաղաքի աղմուկից: Երեխաները հավանաբար եւս կգտնեն հետաքրքիր զբաղմունք իրենց համար: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ