26 Հունվարի, Կիրակի, 2020
KFC

Ճաշը գազի վրա` փախան. գեներալը բացառիկ մանրամասներ պատմեց

12212417_843698195751309_719545029_n

«Ցավալին այն է, որ մեր ժողովուրդը ոչ թե մեր գինը չգիտի, այլ հենց իր գինը չգիտի, չեն գիտակցում, թե  այս երկիրը ու պետությունը ոնց է ստեղծվել»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը:

«Մեկը մյուսից լավագույն տղերք են զոհվել, առանց չափազանցելու: Ինձնից լավագույն տղերք: Շատ խելացի տղերք, որոնցից ոչ մեկը մարդասպան չէր: Իրանք հայրենիք էին պահում…Մեխակի պես տղեն. դպրոցի տնօրեն էր: Եթե մեր բրիգադը չլիներ Ղարաբաղում, ճիշտ գնահատեք, ես չեմ ասում ` ես եմ եղել: Ասում եմ` եղել ենք: Եթե 88-ին Արցախ չգայինք, 100 տոկոս բան չէր մնա…»,- բացառիկ զրույցի ժամանակ անկեղծացավ գեներալը:

«Ես Էդլու ձորակից եմ սկսել, բրիգադի ղեկավար էի: Սկզբում անմարդկային կոտորվում էին, հետո եկա ես: Բրիգադը ստեղծվել էր պայմանագրային տղերքից: Քոչարյան Անդոն ինձ կանչեց, թե բրիգադը կոտորվում ա, հազիվ 20 օրվա մեջ ջարդվում էին, ես գնացի 1 կամ 2 ամիս հետո: Սաղ կռված տղերքից էին հավաքվել` Կիրովական, Արտաշատ, Երևան: Սաղին հավաքել ու պայմանագրայինների հետ մի բրիգադ էին սարքել: Սաղ իրար միացրած էին, իսկ ես Հադրութում գումարտակի հրամանատար էր ու այդ պահին չէի ուզում թողել գումարտակս, որովհետև շատ ընկերներ արդեն զոհվել էին: Կանչում են Երևան ու Քոչարյան Անդոն երխու պես լացում ա,  ասում եմ` մի պայմանով, եթե էս բրիգադը տաք ու ես տանեմ Հադրութ: Այդ պահին պաշտպանության նախարարը Վազգեն Մանուկյանն էր: Վազգեն Մանուկյանն էլ զանգում է Լևոն Տեր-Պետրոսյանին: Համաձայնվում են, որ ես բրիգադը տանեմ Հադրութի շրջան: Այդ վախտ էլ ես երդում էի կերել` Ֆիզուլի շրջանը վառեմ: 20-25 օր է տևել, որ ես բրիգադը կազմավորել եմ: Այդ ժամանակ սպարապետ Սմբատ կար` Հակոբյան Սմբատ: Էս մուտիլովչիկը մի հատ մեծ իբր գումարտակ էր սարքել ու փող էր վերցնում, բայց մարդ չկար ու հնարավոր չէր մարդ գտնել էդ գումարտակում: Մելիքաշենից ամեն գյուղի վերևը մի գումարտակ էր`դասավորում ենք ու անցնում լուրջ պատերազմի: Դա 1993 թվականի մայիսն էր»,- պատմեց գեներալը:

Մանվել Գրիգորյանը պատմելու շատ բան ունի, նա նշում է, որ իր անցած ճանապարհը պայքարի ու ցավի ճանապարհ էր, սակայն ինքը ցավը չի զգացել, որովհետև հայրենիքի պաշտպանության խնդիր կար:

«Մի քանի ամսվա մեջ Ֆիզուլին ու իր 47 գյուղերը վերցրինք, ճաշը գազի վրեն` թողին ու փախան»,-վերհիշեց գեներալը:

Շարունակելի…

KFC

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ