25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ադելն արտոնագրել է իր անունը

Բրիտանացի երգչուհի Ադելն արտոնագրել է իր անունը` որպես առեւտրային ապրանքանիշ, հայտնում է “The Sun”-ը:

Երգչուհին մտադիր է իր անունը կոմերցիոն նպատակներով օգտագործել, օրինակ`որպես ինչ-որ օծանելիքի կամ թանկարժեք զարդերի ապրանքանիշ: Ադելը չի ցանկանում, որ ինչ-որ մեկն իր անունն օգտագործելով համոզի գնորդներին, որ երգչուհին կապ ունի տվյալ ապրանքի հետ:

Իրենց անունները կոմերցիոն նպատակներով օգտագործելու հետ կապված խնդիրներ ունեցել են շատ կատարողներ: Սեպտեմբերին Լեդի Գագան դատական հայց էր ներկայացրել “Excite Worldwide LLC” ընկերության դեմ, որը պատրաստվում էր կոսմետիկա արտադրել “Lady Gaga” անվան տակ: Ավելի վաղ` կրկին 2012-ին, երգչուհի Բեյոնսեն եւ նրա ամուսին, ռեփեր Ջեյ Զին փորձում էին արտոնագրել իրենց նորածին դստեր` Բլու Այվիի անունը` հետագայում մանկական հագուստի արտադրություն սկսելու նպատակով, սակայն նրանց մերժեցին:

Ադելն աշխարհում ամենահայտնի երգչուհիներից մեկն է: Նրա “21” ալբոմը շարունակում է մնալ աշխարհում ամենաշատ վաճառվող ալբոմներից մեկը: 2012-ին նա ձայնագրեց “Skyfall” երգը` Ջեյմս Բոնդի մասին հերթական ֆիլմի համար: Այս տարվա ապրիլին նա նաեւ հռչակվեց ժամանակակից ամենահզոր կին կատարողը` “Entertainment Weekly” ամսագրի տվյալներով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ