25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սպասվում է ծանր տարի

Կանխատեսելի էր, որ 2016 թվականին բյուջեի պակասուրդը նախորդ տարվա համեմատ շատանալու է, քանի որ դրա մասին էին վկայում մեր երկրում գոյություն ունեցող իրողությունները և ՌԴ-ի տնտեսության վիճակը: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Հիշեցնենք, որ 2015-ին եկամուտները նախատեսված էին 1 տրիլիոն 191 միլիարդ, իսկ 2016 թվականի պետբյուջեի նախագծում՝ 1 տրիլիոն 183 միլիարդ դրամի չափով, այսինքն՝ հաջորդ տարվա ընթացքում ակնկալվող եկամուտները 8 մլրդ դրամով պակաս են ընթացիկ տարվա համար սահմանված ցուցանիշից:

«Եթե Ռուսաստանի Դաշնությունում տնտեսության անկում կա, ապա այդ ամենն անմիջապես անդրադառնում է մեզ վրա: Անկախ կառավարության կանխատեսումների և ցանկությունների` ակնհայտ էր, որ չէինք կարող ունանալ այն, ինչ ակնկալում էին` հաշվի առնելով դոլար-դրամ տատանումները, տրանսֆերների 50 տոկոսի կրճատումը, պատժամիջոցների տակ գտնվող ՌԴ-ի տնտեսության վիճակը»,- մեկնաբանեց պատգամավորը` նշելով, որ չպետք է այդ ամենը համարել հետընթաց, այլ պարզապես կարելի է որակել որպես ռեալ իրավիճակ:

Արձագանքելով մեր դիտարկումներին, որ շատերը պնդում են, թե կառավարությունը չի կարողանում ծախսերն արդյունավետ կառավարել, այսինքն` ինչի վրա կարելի էր խնայել, չի արվել` պատգամավորը պատասխանեց. «Մի բան հաստատ է` սպասվում է ծանր տարի, մի բան է ինձ ուրախացնում միայն, որ բյուջեում ուռճացված թվեր չկան, այլ բյուջեում ներկայացված է ռեալ իրավիճակը և սպասումների առումով էլ, կոպիտ ասած` «թվեր չեն կրակել»,- ասաց պատգամավորը` շեշտելով, որ կողմնակից չէ չափից դուրս ծայրահեղ դիրքորոշումներ հնչեցնելուն, սակայն մնում է այն տեսակետին, որ շատ բաներ, որոնց մասին հայտարարվել են, չեն արվելը:

Խոսքը, պատգամավորի փոխանցմամբ, մենաշնորհների, կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ հայտարարությունների մասին է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ