19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սիրիայի կառավարական բանակի գեներալ-մայորը փախել է ապստամբների մոտ

Սիրիայի ռազմական ոստիկանության ղեկավարը, գեներալ-մայոր Աբդուլ Ազիզ Ջասեմ ալ-Շալալը հայտնել է նախագահ Բաշար ալ-Ասադից ապստամբների մոտ փախչելու մասին: Նրա խոսքով` երկրի բանակը վերածվել է մարդասպանների ավազակախմբի եւ այլեւս չի կատարում իր հիմնական գործառույթը, այն է` պաշտպանել երկրի բնակչությանը: Նրա խոստովանությամբ տեսագրությունը դեկտեմբերի 25-ին հայտնվել է “Ալ-Արաբիա” հեռուստաալիքի եթերում:

Տեսագրությունը կատարվել է թուրք-սիրիական սահմանի վրա, որտեղ դեռեւս շարունակվում են բախումները Ասադի բանակի եւ ապստամբների միջեւ: Ալ-Շալիլը հայտարարել է, որ վաղուց էր պատրաստվում լքել բանակի շարքերը եւ հիմա եկել է հարմար պահը:

Նա նաեւ խոստովանել է, որ բանակում բազմաթիվ բարձրաստիճան սպաներ կան, որոնք եւս չեն ցանկանում ծառայել Ասադի բանակում, սակայն սպասում են հարմար պահի, իսկ զանգվածային դասալքությանը խանգարում են խիստ կանոնները, որոնք սահմանված են իշխանությունների կողմից:

Ավելի վաղ Ասադի բանակի դասալիք գեներալ-մայոր Ադնան Սիլուն հայտնել էր քիմիական զենքի մեծ պաշարների մասին: Նրա խոսքով` իշխանությունները քննարկել են դրա օգտագործումը ինչպես ապստամբների, այնպես էլ խաղաղ բնակչության դեմ: Կառավարության ներկայացուցիչները պաշտոնապես հերքում են քիմիական զենքի օգտագործումը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ