25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ազատամարտիկները ստորագրահավաք են անում

Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը արդեն 8-րդ օրն է անժամկետ հացադուլի մեջ է: Ազատամարտիկները ստորագրահավաք են իրականացնում, որի նպատակն է հորդորել ընկերոջը` դադարեցնել հացադուլը:

«Վոլոդյան մեզ շատ է պետք: Տղաները հանրապետության տարբեր մարզերում իրականացնում են ստորագրահավաքը: Նպատակը քանակ ապահովելը չէ, այլ` գաղափարը»,- Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի նախագահ Գագիկ Սարուխանյանը:

Ազատամարտիկները հանդես կգան նաև մեկ այլ նախաձեռնությամբ.

«Առանց որևէ  հիմնավորման` օրեր առաջ կրկին մերժվել է պատիժը կրելուց պայմանական վաղաժամ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու մասին Վոլոդյա Ավետիսյանի դիմումը։ Այս պատճառով Վոլոդյա Ավետիսյանը հոկտեմբերի 30-ից հացադուլի մեջ է։
Երկուշաբթի օրը, նոյեմբերի 9-ին, ժամը 10:00-ին հավաքվելու ենք Հանրապետության հրապարակում և մեկնելու ենք Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ՝ հանդիպելու Վոլոդյա Ավետիսյանին և հացադուլ անող մյուս կալանավորներին՝ հորդորելու նրանց դուրս գալ հացադուլից,-տղեկացրել են «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնությունից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ