28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Հանդիպում Պաշտպանության նախարարությունում

image_13865

Դեկտեմբերի 25-ին պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի ամփոփիչ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նիստի ընթացքում քննարկվել են 2012 թվականին կատարված աշխատանքները եւ հստակեցվել է 2013 թվականի աշխատանքային ծրագիրը:

Հանձնաժողովի անդամները ներկայացրել են տարվա ընթացքում կատարած աշխատանքները եւ հանդես եկել առաջարկություններով: Նշվել է, որ հանձնաժողովի աշխատանքները որոշակի արդյունք են տվել 2012 թվականի ընթացքում: Աշխատանքներն ավելի արդյունավետ կլինեն, եթե Ադրբեջանը գործի միջազգային նորմերի շրջանակում եւ չստեղծի անհարկի խոչընդոտներ:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ամփոփիչ խոսքում նշել է, որ 2013թ.-ին հանձնաժողովը էլ ավելի է խորացնելու համագործակցությունը միջազգային կառույցների հետ` Ադրբեջանում գտնվող մյուս հայ գերիների վերադարձը եւս ապահովելու համար:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ