23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Աշոտյանը պատրաստ է նույնիսկ անվճար աշխատել

Արմեն Աշոտյանը կվարձատրվի ՀԸ-ում հաղորդում վարելու համար, սակայն դեռևս աշխատանքային պայմանագիր չի կնքվել: Լրագրողների հետ զրույցում Աշոտյանն անգամ հայտարարեց, որ աշխատեղ չի փնտրել, որ աշխատավարձով պայմանավորված գնա աշխատելու, թե ոչ:

«Անվճար էլ կաշխատեմ, եթե միակ տարբերակը դա լինի, կաշխատեմ այնքան ժամանակ, որքան հեռուստադիտողին հետաքրքիր կլինի իր աշխատանքը անկախ նրանից վճարո՞վ է, թե՞ ոչ»,- մեկնաբանեց նախարարը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք նախարարը իր տաղավար կհրավիրի ՀԱԿ-ից որևէ մեկին, Արմեն Աշոտյանը հավաստիացրեց, որ «սև ցուցակ» չունեն: «Կլինեն այն մարդիկ, ովքեր տեսակետ կամ ասելիք կունենա քննարկվող հարցերի վերաբերյալ»,- եզրափակեց նախարարը` հույս հայտնելով, որ «այդ ճամբարից» տաղավար գալու կաշկանդվածություն չի լինի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ