23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Սուդանի ողբերգությունից՝ աբսուրդ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հաղորդագրություն է տարածել Սուդանում տեղի ունեցած ավիաաղետի կապակցությամբ: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է, որ ողբերգական աղետի հետևանքով զոհված հայ օդաչուների մահվան պատճառը միմիայն Հայաստանում իշխող հանցավոր ռեժիմն է:

Ինչ կապ ունի ողբերգությունը իշխանությունների հետ և ուր է հասնում ընդդիմության քաղաքական ֆանտազիան՝ իշխանություններին մեղադրյալի աթոռին գամելու հարցում. Henaran.am-ը զրուցեց ՏՏ ոլորտի մասնագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանի հետ.

«Երկու տարի է առհասարակ լուրջ չեմ վերաբերում «Հիմնադիր խորհրդարանի» տարածած հայտարարություններին, չեմ մեկնաբանում: Պոպուլիստական կոչերով հայտարարություններ են:

Երբ նրանք ուզում էին խաթարել ապրիլի 24-ին ընդառաջ նախատեսված 100-ամյակի միջոցառումները, այնուհետև առաջարկում էին վարկերը չմարել այնքան ժամանակ, մինչև Հայաստանում իշխանափոխություն կլինի, այդ դեպքերից հետո մեկնաբանել նմանատիպ հայտարարությունները, անիմաստ եմ համարում»:

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ընդդիմությանը հատուկ է նմանատիպ մեղադրանքներ հնչեցրել իշխանությունների հասցեին: «Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում ցանկացած  խնդիրների դեպքում մեղադրում է իշխանություններին: Ցանկացած պատեհ կամ անպատեհ առիթի դեպքում ընդիմությունը քննադատում է իշխանություններին և միշտ օգագործում է տարբեր առիթներ : Դա նորմալ է»:

«Ես հիմա անմենևին իշխանությունների պաշտպանի դերով հանդես չեմ գա, պարզապես այնքան բանի մեջ կարելի է մեղադրել իշխանություններին: Եթե ոչ մի բան չեն տեսնում, մենակ դրա մեջ են մեղադրում… Հենց դրա համար ժողովուրդն արդեն ընդդիմությունից էլ է լրիվ հիասթափվել, հարյուր տոկոսով»,- այսպիսի տեսակետ էլ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ