19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արթուր Բաղդասարյանի, Տարոն Մարգարյանի և այլոց նամակները` Ձմեռ պապին

Քաղ.տեխնոլոգ Կարեն Քոչարյանը Ֆեյսբուքյան իր էջում շարունակում է ներկայացնել հայտնի քաղաքական գործիչների` Ձմեռ պապիկին ուղղված նամակները:

”Արթուր Բաղդասարյանի նամակը.
«Հարգելի Ձմեռ պապիկ, խնդրում եմ, պարզապես աղաչում եմ Արմեն Երիցյանին այս տարի մի քիչ թեթև քաշի հեռախոս բեր: Ու մեկ էլ այդ անաղուհաց ընդդիմությանն ու լրագրողներին հասկացրու, որ ոչ թե ԱԽՔ է, այլ ԱԱԽՔ: 
Բարոյական հարգանքներով Արթուր Բաղդասարյան»:

Միքայել Մելքումյանի նամակը.
«Ձմեռ պապ, դու հենց ինձ տենաս, միանգամից կճանաչես: Դրա համար խնդրում եմ, որ Նոր տարում ինձ վերջապես մի հատ բրոկեր բերես: Հոգնել եմ, ճղվում եմ: Ինչքա՞ն կարելի է միաժամանակ աշխատել Կոմիտասում, Քոչարում, Ցիտադելի դեմը, տնտեսագիտական համալսարանում և Ազգային ժողովում: 
Հարգանքներով՝ ղարաբաղցի ԲՀԿ-ական Միքայել Մելքումյան»:

Ռուբեն Թովմասյանի նամակը.
«Բարև, Լենին պապիկ: Էս ախմախները մինչև հիմա Ձմեռ պապիկին են հավատում: Խնդրում եմ քեզ մի երկու հատ կոմունիստ ուղարկի մեզ: Հա, մի երկու կոպեկ էլ փող, որ գրասենյակի վարձերը կարողանանք փակել:
Հարգանքներով՝ ՀԿԿ առաջին քառտուղար Ռուբեն Թովմասյան»:

Տարոն Մարգարյանի նամակը.
«Մեծարգո Ձմեռ պապիկ:
Ինչ ուզում ես բեր, բայց էլ ձյուն չբերես:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան»:

Ստյոպա Սաֆարյանի նամակը.
«Հարգելի Ձմեռ պապ, ինչքան կարաս շատ ձյուն բեր, որպեսզի հասկանան, որ պարտադիր չէ «Ժառանգությունը» աներձագին թողնել: 
Քեզ միշտ համատարիմ Ստյոպա Սաֆարյան»:

Հիշեցնեմ նաև նախկինում հրապարակված նամակները

Տիգրան Ուրիխանյանի նամակը.
«Ձմեռ պապիկ ջան, ինչպես ասում էր իմ սիրած քաղաքական գործիչ Սըր Ջոզեֆ Օսթին Չեմբեռլենը, վիզ 1000000 փող ա պետք:
Հարգանքներով՝ առաջադեմ ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյան»:

Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը.
«Բարև, բարոն Ձմեռ պապ: Մինչև Ձեզ ձեռքով չբարևեմ, չեմ հավատա, որ Դուք գոյություն ունեք: Բայց քանի որ 2013-ին մուրազի վրա եմ, խոսք տուր, որ նախագահական ընտրություններում հաղթելու եմ: Միևնույն է խոսք տաս, թե չտաս, հետո ասելու եմ, որ խոսք ես տվել: Իմացիր, որ միասին այսբերգներ ենք շարժելու: Մնացածը կգրեմ mail-ով:
Հարգանքներով՝ Րաֆֆի@Հովհաննիսյան. am»:

Լևոն Տեր-Պետրոսյանի նամակը.
«Բարև, Ձմեռ: Դու հլը Լապլանդիայում որպես պապիկ կայացիր, հետո նոր կգաս Հայաստան: Թեև քաղաքական նպատակահարմարությունից ելնելով կարելի է և չկայացած պապիկների հետ համագործակցել: Օրինակ՝ «12 ամիս» հեքիաթում, եթե հիշում եք, ձմեռը մի պահ իր դիրքերը զիջում է գարնանը, և դեկտեմբերին ձնծաղիկներ են ծաղկում: Ինչ վերաբերում է իմ բուն նամակին, մի երկու օր էլ սպասի՝ կուղարկեմ: 
ՀՀ հիմնադիր պապիկ Լևոն Տեր-Պետրոսյան»:

Սամվել Ալեքսանյանի նամակը.
«Ձմեռ պապի, ազիզ ջան, խնդրում եմ այնպես արա, որ «Կերֆուր» սուպերմարկետների ցանցը չմտնի Հայաստան: Հակառակ դեպքում Երևանը city-ին կվերածվի village-ի, ու իմ 7 երեխաները առանց օրվա հացի կմնան: Եթե խնդրանքս չկատարես, մյուս տարի լիքը ֆալշ Ձմեռ պապիներ կբերեմ Հայաստան:
Հարգանքներով՝ Տիրի Սամվել Ալեքսանյան»:

Մհեր Սեդրակյանի նամակը Ձմեռ պապիկին.
«Ձմեռ պապ, ախպերս, ես քեզ չեմ հավատում: Ու քանի որ չեմ հավատում, դրա համար էլ չեմ փոխվում: Բայց վսյո ժե, ախպերս, ուզում եմ մի բան խնդրեմ էս Նոր տարվա բերան, որ կատարես, դունչդ չեմ պոկի: Երեխա վախտ, Թոխմախում սաղ Զեյնաբ Խանլարովա էին սիրում, մենակ ես՝ էն ուզբեկական Յալլան էի սիրում: Ուզում եմ էս աշխարհի վերջի մոմենտով էլի էդ Յալլան լսեմ: Որ խնդրանքս կատարես, մյուս անգամ իմ ընտրատարածքից քեզ եմ դեպուտատ սարքելու: 
Հարգանքներով՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Թ. Սեդրակյան»:

Վարդան Օսկանյանի նամակը Ձմեռ պապիկին.
«Հարգելի Սանթա Կլաուս: Խնդրում եմ, որ գոնե մույս տարի կատարվի իմ որևե ցանկությունը, որովհետև այս տարի ոչ մեկը չկատարվեց: Ու խնդրում եմ ճիշտ գրանցեք իմ խնդրանքները: Օրինակ՝ անցյալ տարի ես լվացքի մեքենան ուզել էի կնոջս համար, բայց դու ինձ էիր բերել: Էլ չեմ խոսում youtube-ի մասին: Ես խնդրել էի՝ մենակ Զուրաբյանի հատվածը դնես: Իսկ դու հա՛մ իմն էիր դրել, հա՛մ իրենը: Կանխավ շնորհակալ եմ: ԲՀԿ-ի 2-րդ համար Վարդան Օսկանյան»:

Հրանտ Բագրատըանի նամակը Ձմեռ պապիկին.
«Հարգելի պապիկ: Կողմնորոշվի՝ եթե դու չես դնում քո թեկնածությունը, ես դնում եմ: Էն Կոնգրեսին էլ ասա, որ լրիվ գծից ընկել են: Չնայած էլ գի՞ծ են թողել որ: Սաղ տրամվայի գծերը ծախեցին պարսիկներին: Թողեցին միայն երթուղայինները: Գալուստի աչքը լույս: Հա մեկ էլ չմոռանամ, մյուս տարի ինձ մի քանի բլոկ «Մալբորո» ուղարկի, վարչապետությունից հետո կարոտել եմ: Պապի, ես իմ ասածը ասեցի, մնացածը՝ դու գիտես: 
Հրանտ Բագրատյան (քիչ էր մնում գրեի ՏԱԲԱԿՈ)»:

Արտաշես Գեղամյանի նամակը Ձմեռ պապիկին. 
«Մեծարգո Ձմեռ պապիկ: Կլինի, որ այս տարի ես չառաջադրվեմ թեկնածու, բայց 300000$ դու նորից տաս: С уважением Арташес Мамиконович Гехамян»:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ