19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լրագրողները` ԲՀԿ ջահելներին /ֆոտո/

Այսօր ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցությունը հանդիպում էր կազմակերպել լրագրողների հետ: Հանդիպմանը կուսակցությունից մասնակցում էին ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը, Վահան Բաբայանը, Վահե Էնֆիաջյանը, քաղխորհրդի անդամներ: Նրանք լրագրողների համար հյուրասիրություն էին կազմակերպել: Նախ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ողջունեց ներկաներին՝ խնդրելով միմյանց հետ շփվել ոչ կաշկանդված միջավայրում: Պատգամավորները առանձին-առանձին մոտենում էին լրագրողներին, շնորհավորում ապագա տոների կապակցությամբ և մաղթում ազատ ու օբյեկտիվ աշխատանք: 

Նշենք, որ հանդիպմանը չէին մասնակցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւ այլ այրեր: Թերեւս վերջիններս խուսափել էին “ավելորդ” քաղաքական հարցերից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ