20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ով ում հետ մնաց. սիրային աստղաթափ 2012

esyes.am-ը ներկայացրել է այս տարվա աստղային բաժանությունները.

2012-ին հասարակությունը սպասում էր Արտավազդ Ամիրյանի հարսանիքին, այնինչ նա և ընտրյալը` Անին, այս տարի բաժանվեցին: Հաղորդավարի խոսքով` ինքն ու Անին քաղաքակիրթ մարդկանց նման են բաժանվել. “Մենք ուղղակի իրար չհասկացանք: Էդպես լինում է, մարդիկ նույնիսկ տարիներով ապրում են իրար հետ, հետո բաժանվում”: Արտավազդն ասել է, որ իր անձնական կյանքում առայժմ փոփոխություններ չկան:

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը տևական ժամանակ նշանադրված էր: Այս տարի շատերը սպասում էին նրա ամուսնությանը, սակայն զույգը բաժանվեց: Անուշիկն ասել է, որ նոր ընտրյալ ունի: Երգչուհին չի ցանկացել մանրամասնել սիրելիի ով լինելն ու հարաբերություների վաղեմությունը, միայն նշել է, որ նոր հարաբերություններ է սկսել:

Խորեն Լևոնյան և Լիլու զույգը բավականին քննարկվեց, թեև նրանց չի կարելի ավանդական զույգ համարել, քանի որ այս հարաբերություններն ավելի շատ նման էին տղամարդու քմահաճույքի: Դերասանի և երգչուհու` դեռևս նախորդ տարի սկսված հարաբերությունների վերջը եկավ 2012-ին:

Թեև Խորեն Լևոնյանն ու կինը` Մերի Հովհաննիսյանն, առայժմ վերջնականապես չեն լուծել ընտանեկան խնդիրները, նրանց հարաբերություններում հաշտության միտում է նկատվում: Վերջերս էլ զույգը միասին տոնել է որդու 2-ամյակը: Կարծես թե, Խորենն ընտանիք վերադառնալու ցանկություն ունի:

Հաջորդ աղմկահարույց բաժանությունը երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանի և ընկերոջ` Արման Մանուկյանի հարաբերություների վերջն էր: Զույգը բաժանվեց հարսանիքից օրեր առաջ: Երգչուհին բոլոր լրատվամիջոցներին մանրասամասն պատմել էր սպասվող հարսանիքի նախապատարաստական փուլի մասին և ահա…

Բաժանվելու մասին լուրերի տարածումից հետո Մարիաննան որոշեց լռել և չխոսել պատճառների մասին: Վերջերս էլ լուրեր էին տարածվել, որ Մարիաննայի նախկին փեսացուն հետ է ուզել նվերները:

Այս տարի ամուսնալուծվել է նաև ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը: Վերջինս երեք երեխա ունի, սակայն, ըստ որոշ լուրերի, պատրաստվում է կրկին ամուսնանալ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ