18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

2016-ին կշարունակվի սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագիրը

Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել 2016 թվականի բյուջեն: Այսօր քննարկվում է առողջապահության ոլորտի եկամուտներն ու ծախսերը: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը տեղեկացրեց, որ այս տարի բյուջեն նախորդ տարվա համեմատ ավելացել է 2.1 տոկոսով: Ավելացել են նաև ծախսերը պայմանավորված նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ:

Եկող տարի նախատեսվում է փոխել բյուջեի ծրագրային կառուցվածքը: Առաջարկվելու է սրտի վիրահատությունների ծրագիր, համախմբվող ծրագրերից կլինեն սրտի անհետաձգելի վիրահատությունները, սոցիալապես անապահովների սպասարկման, զինծառայողներին տրվող բժշկական օգնությունների ծրագրերը և այլն: Նախատեսսում է բարձրացնել հիվանդանոցային ծրագրերի պետպատվերների վերահսկողությունը, հատուկ ուշադրություն կդարձվի կազմակերպությունների սանիտարահիգիենիկ վիճակին: 2016 թվականին նախատեսվում է հաջողությամբ շարունակել սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագիրը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ